Հայաստանի գոյությունը ՀԱՊԿ-ում այլևս անհնար է:ՀԱՊԿ-ը մի կառույց է, որի անդամները չեն ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
Բաբաջանյանը կարծում է, որ ռիսկեր կան թե ՀԱՊԿ-ում մնալու, թե դուրս գալու պարագայում. «ՀԱՊԿ-ը մեզ ոչինչ չի տալիս. այս պահին մեր լինել, չլինելու հարցն է»:
Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, Բաբաջանյանը նկատեց. . «ԱՄՆ-ն ինքը մեկնարկեց ակտիվությունը, ցույց տալով իր շահագրգռությունը տարածաշրջանում հենց Հայաստանով:Բլինքենի ու Փաշինյանի վերջին զրույցի մեսիջը աննախադեպ է. պարտավոր ենք օգտվել»: Բաբաջանյանը հույս ունի, որ կգնանք ԱՄՆ մեկնած ձեռքը սեղմելու` հասկանալով ինչ է դրված խաղասեղանին: