Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հուսեին Յըլդըրըմը և Աթիլլա Չիչեքը փետրվարի 23-ից գտնվել են ազատության մեջ. Հանրային պաշտպանի գրասենյակից մանրամասներ ներկայացրեցին

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թամարա Բաղդասարյանը մանրամասներ ներկայացրեց ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքի և Հուսեյին Յըլդրըմի քրեական գործի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Թամարա Բաղդասարյանը նշեց, որ Աթիլա Չիչեքը և Հուսեյին Յըլդրըմը 2021 թվականի օգոստոսին ձերբակալվել են Թուրքիայից սահմանն ապօրինի հատելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու և իրենց հետ մաքսանենգությամբ զենք-զինամթերք Հայաստան տեղափոխելու կասկածանքով, նրանց մեղադրանք էր առաջադրվել:

«Առաջին ատյանի դատարանը Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին դատապարտել էր 7 տարի ժամկետով ազատազրկման, որը բեկանվել է Վերաքննիչ դատարանի կողմից՝ հանրային պաշտպանի բողոքի հիման վրա: Վերաքննիչ դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ մեղադրյալները թեև զինված հատել են սահմանը, բայց դիմադրություն ցույց չեն տվել»,- ասաց Բաղդասարյանը:

2022 թվականի փետրվարի 23-ին դատարանը որոշում է կայացրել պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ երեք տարի ժամկետով: Այսպիսով, նրանց նկատմամբ կալանքը վերացվել էր և նրանք ազատ էին արձակվել դատական նիստերի դահլիճից:

«Նրանց նկատմամբ սահմանվել է փորձաշրջան, այսինքն՝ որոշակի պարբերականության նրանք պետք է ներկայանան համապատասխան ծառայություն և հաստատեն իրենց ներկայությունը»,- պարզաբանեց Բաղդասարյանը:

Դրանից հետո դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը, սակայն, վարույթ չի ընդունվել և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

«Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրանք դադարել են լինել հանրային պաշտպանի գրասենյակի շահառուներ: Դրանից հետո նրանց ճակատագրի մասին տեղեկություն չենք ունեցել»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով տարածված լուրերին, թե Հայաստանն Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին արտահանձնել է Թուրքիային՝ Թամարա Բաղդասարյանն ասաց, որ արտահանձնումը ենթադրում է որոշակի գործընթացներ, պետք է նշանակվի դատական նիստ, այլ պետությունից փաստաթղթեր պետք է ներկայացվեն, և դատարանը որոշում կայացնի՝ արդյոք պետք է՝ արտահանձնել տվյալ անձանց, թե ոչ: «Համենայնդեպս, հանրային պաշտպանի գրասենյակը նման հարցով դիմում չի ստացել»,- ավելացրեց նա:

Սեպտեմբերի 25-ին տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանը Թուրքիային է հանձնել ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին: Տեղեկության տարածումից հետո ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում են ներկայացրել՝ արձանագրելով, որ իրենց կողմից ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չեն փոխանցել Թուրքիային։

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզման մեջ հայտնված Քրդական բանվորական կուսակցության երկու զինյալների ձերբակալման հատուկ գործողություն է իրականացրել։ Նշվում է, որ Աթիլլա Չիչեքն ու Հուսեին Յըլդրըմն արդեն հասցվել են Թուրքիա։ Թուրքիան նրանց մեղադրվում է ահաբեկչության մեջ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում