Monday, 05 12 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:39
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
Դուք գիտեք՝ ինչպես և որտեղ ներդրումներ անել և այդ մասին չբարձրաձայնել․ Արմեն Սարգսյանը՝ Էռնեկյանին
Էրդողանը՝ գազային հանգույցի նախագծի մասին
Շիրակի մարզային գրադարանում բացվել է իտալական գրականության բաժին
Ադրբեջանցիների շահարկած բնապահպանական խնդիրներն Արցախում չկան․ Արտակ Բեգլարյան
23:00
Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը
Նախատոնական Հանրապետության հրապարակը
22:45
Amazon-ը «ամպային» ստորաբաժանման հաստիքակազմը կավելացնի 2023 թվականին
22:30
Մասկը կարծում Է, որ Twitter-ը մարտ Է մղում հանուն քաղաքակրթության ապագայի
Մահացել է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, գիտնական Համազասպ Խաչատրյանը

Դրսից եկած գումարները շրջանառության մեջ են և ուշ, թե շուտ, դրանք հայտնվելու են մեր քաղաքացիների գրպանում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանը

Վերջին օրերին Ռուսաստանից մեծ մարդկային հոսք կա դեպի Հայաստան, որը առաջիկա օրերին դեռ կարող է ավելի մեծանալ: Տեսակետ կա, որ սա կնպաստի դոլարի փոխարժեքի նվազմանը, նաև անշարժ գույքի գների բարձրացմանը: Ձեր կարծիքով ի՞նչ է սպասվում Հայաստանին:

Դեռ ամիսներ առաջ դոլարի մեծ հոսքը դեպի Հայաստան նպաստեց նրան, որ գները բարձրանան, այդ թվում անշարժ գույքի, և եթե նույն հոսքը գա նաև հիմա, ապա կարող ենք ակնկալել, որ անշարժ գույքի պահանջարկը կշարունակի մեծանալ և գները կաճեն: Միաժամանակ նաև ներդրումների մեծությունը կավելանա: Առաջին հայացքից սա սովորական քաղաքացու համար կարող է դրական չլինել, սակայն ավելի մասշտաբային, ամբողջ տնտեսության առումով սա դրական է: Այս տարի աննախադեպ իրավիճակ ունենք, որ ոչ թե ՀՀ քաղաքացիներն են գնում Ռուսաստան «խոպան» աշխատելու, այլ հակառակը՝ ՌԴ քաղաքացիներն են գալիս այստեղ ու ներդրումներ կատարում: Սա երկարաժամկետ առումով դրական է լինելու բոլորիս համար: Դրսից եկած գումարները շրջանառության մեջ են և ուշ, թե շուտ այդ գումարները, որոնք ՌԴ քաղաքացիները բերում են և այդ ներուժը, որ ՌԴ քաղաքացիները իրենց հետ բերում են, հասնելու է նաև հասարակ քաղաքացուն:

Մենք գիտենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շրջանում ռուսական ռուբլին շատ արագ արժեզրկվեց, բայց հետո բարձրացավ և երկար ժամանակ կայուն է: Եթե Ռուսաստանից հայերի ու ռուսների նոր հոսք լինի Հայաստան, ի՞նչ է սպասվում փոխարժեքի առումով:

Ռուբլին տարվա սկզբին, այսինքն նախքան ռուս-ուկրաինական պատերազմը և հիմա դրամի նկատմամբ գրեթե նույն փոխարժեքն ունի: Դեպի Ռուսաստան արտահանումը այս տարվա 7 ամիսներին նախորդ տարվա 7 ամիսների համեմատ 70 տոկոսով աճ է գրանցել: Այսինքն դրական տեղաշարժ կա: Հավանականությունը, որ ռուբլին արժեզրկվի Հայաստանում, բավականին ցածր է այս պահին: Եթե նման արժեզրկում տեղի ունենա, ապա դա սպեկուլյատիվ պետք է լինի: Բայց ես չեմ կարծում, որ այս պահին Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշտում մեծ փոփոխություններ տեղի ունենա, որ փոխարժեքը սպեկուլյատիվ փոփոխվի:

Անշարժ գույքի շուկայում ի՞նչ փոփոխությունների կարող է բերել ՌԴ-ից մարդկանց նոր հոսքը:

Անշարժ գույքի գները Հայաստանում այս պահին աճում են ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանից և այլ երկրներից հավելյալ դրամական միջոցներ են գալիս, այլ նաև այն պատճառով, որ Հայաստանի ՀՆԱ-ն է աճել, երկնիշ աճ ունենք, և այդ գումարների ավելցուկը նույնպես որպես ներդրում պետք է կատարվի ինչ-որ ոլորտում: Իսկ Հայաստանում հիմնական ներդրումային միջոցը անշարժ գույքն է: Դրա համար այս պահին տեսնում ենք ոչ միայն բնակարանների գների աճ, այլ նաև շինարարության ծավալների մեծացում: Ճիշտ է, այս պահին վարկային տոկոսադրույքները ևս բարձր են և սովորական, միջին քաղաքացու համար դժվար է գործող տոկսադրույքներով և տների բարձր գների պայմաններում որոշակի անշարժ գույք ձեձռք բերել, բայց եթե ավելի հեռատես լինենք, հավելյալ շենքերը, որ կառուցվում են, ապագայում ինչ-որ մեկը պետք է գնի: Այն միջոցները, որոնք ՌԴ քաղաքացիները իրենց հետ բերում են, և հիմա շրջապտույտի մեջ են, ուշ թե շուտ հայտնվելու են նաև ՀՀ քաղաքացիների գրպանում: Իմ կանխատեսմամբ, եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջնի այժմ գրանցված 10 տոկոսից և դրա արդյունքում բանկային տոկոսադրույքները ևս իջնեն, ակնկալվում է, որ միջին քաղաքացին գնողունակ կլինի ձեռք բերել նոր ներդրումներով ստեղծված անշարժ գույքը: Սակայն այս պահին դեռ թանկ է ինչպես դրամը, այնպես էլ անշարժ գույքը:

Վերջին շրջնում գնաճի տեմպը որքանո՞վ է նվազել Հայաստանում: Դուք նման միտում տեսնո՞ւմ եք:

Օգոստոսի տվյալներով գնաճը կազմում է 9,1 տոկոս, վերջին երկու ամիսներին այս ցուցանիշը անկում է ապրել, և կանխատեսվում է, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում որոշակիորեն իջնելու է գնաճի ցուցանիշը: Ինչքան տնտեսության վիճակը հանգիստ լինի, աշխարհաքաղաքական առումով լարվածության աստիճանը ցածր լինի, այնքան ԿԲ-ն հակված կլինի վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել, որը կխթանի տնտեսությունը և տնտեսությունում կուտակված գումարները կբերի միջին և ցածր խավի բնակչության գրպանները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում