Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվել են երեկ՝ սեպտեմբերի 25-ին, 8 մարզի 17 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունների արդյունքները:
«Անկախ դիտորդը» հայտարել էր որ կներկայացնի ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը։ Անկախ դիտորդը» 49 խմբերով (մոտ 100 դիտորդ) դիտարկում էր տարբեր մարզերում ընթացող ՏԻՄ ընտրություններին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ: