Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Արտառոց է և անպատշաճ. Գագիկ Ծառուկյանի քե՞ն, թե՞ հավակնություն

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը անդրադարձել է Ուկրաինայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կրած պարտությանը: Ինքնին անդրադարձը թերևս կլիներ սովորական մի բան, եթե այն չպարունակեր ակնառու հեգնանք կամ ծաղր մեր հավաքականի հասցեին: « . . . Հայկական ֆուտբոլում թե երբ կավարտվի կատակերգությունը, հայտնի չէ: Մի բան պարզ է, որ մեր թիմերը, առաջին հերթին ազգային հավաքականը, չափազանց հարգալից է մրցակիցների նկատմամբ ու նրանց առջև լայնորեն է բացում իր դարպասի դռները: Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրում մեր ազգայինը, սեփական հարկի տակ, ջախջախիչ ՝ 0 : 5 հաշվով պարտվեց Ուկրաինայի ընտրանուն: Այլ մեկնաբանություն չանենք», -գրված է ՀԱՕԿ պաշտոնական կայքում: Իսկ դա արդեն արտառոց է, որովհետև այդօրինակ հեգնական մեկնաբանության առումով խոսքը վերաբերում է ոչ թե ֆուտբոլային կամ մարզական որևէ պարբերականի, որն իհարկե կարող է իրեն թույլ տալ մարզաշխարհի այս կամ այն իրադարձության ազատ մեկնաբանություն, այլ խոսքը վերաբերում է Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին, և անդրադարձն էլ վերաբերում է ֆուտբոլի ազգային հավաքականին:

Այո, ազգային հավաքականի վերջին ելույթները պարզապես ամոթալի են և դրա համար պետք է երկրպագուների առաջ պատասխանատվություն ստանձնեն թե ֆուտբոլիստները, թե մարզիչները, թե ֆուտբոլային չինովնիկները: Բայց, երբ ազգային թիմի ելույթները հեգնում է մարզական ազգային օլիմպիական կազմակերպությունը, սա արդեն իր հերթին անպատասխանատվության մեկ այլ դրսևորում է, մեղմ ասած ոչ սովորական: Հիշենք, որ կառույցը գլխավորում է գործարար Գագիկ Ծառուկյանը, և հարց է առաջանում, թե ՀԱՕԿ պաշտոնական կայքի անդրադարձը որքանով է արտահայտում Գագիկ Ծառուկյանի համաձայնությունը, հավանությունը, կամ պարզապես ուղիղ ցուցումը: Ի՞նչ է հրապարակումը՝ գործարար Ծառուկյանի հավակնության նո՞ր դրսևորում՝ֆուտբոլային կյանքի հանդեպ, թե՞ պարզապես ինչ-ինչ հաշիվներ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկ-երկու տարի առաջ կարծես թե ներկայացրել էր ֆուտբոլային կյանք մտնելու հայտ, բնականաբար ֆուտբոլային ակումբների հովանավորի կամ հիմնադրի կարգավիճակով: Սակայն, նրա այդ հայտը կարծես թե չզարգացավ: Եղան իհարկե դրա վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ, սակայն հնարավոր է, որ սահուն չընթացավ Ծառուկյանի և ֆեդերացիայի ղեկավարության հարաբերությունը: Հնարավոր է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ելույթները դարձել են հին հաշիվների համար կուտակված քենը արտահայտելու առիթ: Բոլոր դեպքերում, պատկերը մեղմ ասած պատվաբեր չէ, հատկապես, երբ խոսքը այնպիսի կառույցի մասին է, որից պահանջվում է սրտացավություն բոլոր մարզաձևերի հանդեպ, անկախ այն բանից, թե դրանց նկատմամբ որքան է տարածվում ՀԱՕԿ ֆորմալ կամ ոչ ֆորմալ ազդեցությունը: Ի վերջո, Հայաստանի տարբեր մարզաձևերի մարզիկներ ևս մատնվում են անհաջողության, բայց հազիվ թե ֆուտբոլային աշխարհի կառույցները դա ենթարկում են հեգնանքի կամ ծաղրի, լավ հասկանալով, որ մարզական արդյունքի հետևում առաջին հերթին հենց մարզիկն է, որն առաջինն է ցավ ապրում իր անհաջողության համար: Հետևաբար, մարզական կառույցների ղեկավարները կարող են միմյանց հետ ունենալ տարբեր բնույթի հարաբերություններ, տարբեր հաշիվներ, սակայն նրանք պարտավոր են հարգել մարզիկներին՝ անկախ մարզական արդյունքներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում