«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (ԺԴՀԿ) կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը ենթադրում է, որ Նախագահների հավաքին կոնսենսուս չի եղել․«Այդ ֆորմատը չի կարող հաջողել: Երեք նախագահները ներկայացնում են հասարակության շատ չնչին շերտը»:
Պետրոսյանի խոսքով՝ փաստ է՝ ՀՀ երեք նախագահները պետության անվտանգության և շահի շուրջ չեն եկել կոնսենսուսի, սա խնդիր է․ «Խմբային շահի գերակայությունը քաղաքական համակարգում փոխակերպման չի ենթարկվել նույնիսկ այս գոյաբանական վտանգի առաջ»: