Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Անդրանիկ Միհրանյանը թող հեռու մնա Հայաստանից ու զբաղվի Զանզիբարի հարցերով

Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների շարունակությունը խիստ ձեռնտու է հայկական կողմին ՝ անհերքելի ճշմարտություն է։ Սակայն, Հայաստանը չէ, որ կաթվածահար է արել այդ խումը։ Ֆորմատի չգոյության մասին ամիսներ առաջ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերհեյ Լավրովը՝ ուկրաինական  հակամարտության համատեքստում։ Եվ իհարկե Մինսկի խմբի աշխատանքների անհրաժեշտություն չեն տեսնում Բաքվում և Անկարայում, որտեղ ձգտում են կոնֆլիկտը կարգավորել  Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափում՝ նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության։ Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ այդ խումբը գոյություն չունի, անգամ ավելի կոպիտ ձևակերպումներով է  հանդես եկել՝նշելով, թե  համանախագահները տուրիստներ են, որոնք 30 տարվա ընթացքում ոչնչով չեն զբաղվել, իսկ ինքը ռազմական ճանապարհով կարողացել է լուծել խնդիրն ու այն այլևս ավարտված է համարում։

Վերը նշվածն իհարկե նորություն չէ, սակայն զարմանալի է, որ այժմ Մինսկի խմբի անհրաժեշտության մասին սկսել է խոսել ողջ կյանքում Ռուսաստանի շահերը սպասարկող ազգությամբ հայ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։ Վերջինս, մասնավորապես իր հարցազրույցներից մեկում նշել է, որ անհրաժեշտ է վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատին։

Քաղաքագետ, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն այս առնչությամբ ուշագրավ դիտարկում է  արել․ «Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռքերով Մինսկի խումբը սպանածները այժմ Մինսկի չեղած խմբից են կախվել։ Այն ժամանակ պետք էր Մինսկի խմբի թուլացում, որպեսզի ռուսական պլանը եռակողմ ֆորմատով առաջ տարվի։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերջին նիստից հետո հասկացել են, որ այն լեգիտիմացրեց հայ-ադրբեջանական խնդիրների լուծման Բրյուսելյան հարթակը, որտեղ իրենք չկան։ Հասկացան, որ այն խնդիրները, որոնք «ամրագրել են» պատերազմից հետո եռակողմ հայտարարություններում, սահուն տեղափոխվում են ՄԱԿ-ի տակ կամ Բրյուսելյան հարթակ։ Ու հասկացել են, որ ո՛չ ՄԱԿ-ում կան, ո՛չ Բրյուսելյան ֆորմատում։ Միակ տեղը, որտեղ կան, դա Մինկի խումբն էր, որը դե ֆակտո չկա, թեպետ Մինկսի խմբի մանդատը գործածության մեջ են դրել ԱՄՆ ու Ֆրանսիան, առանց Ռուսաստանի։Իսկ հիմա հիշել են Մինսկի խումբը»,-մասնավորապես նշել է Սաֆարյանը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ծագումով հայ «ռուսական քաղաքական վերնախավի մուտանտներին» բացասական է վերաբերվում․ «Ունեմ առաջարկ՝ հեռու մնացեք Հայաստանից։ Ինքը թող զբաղվի Զանզիբարի հարցերով»,-ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Շիրինյանի՝ ռուսներն ակնհայտորեն ձախողվել են, տեսնում են, որ ամերիկացիներն իրենց պատին են դեմ տվել ու չեն կարողանում մինչև վերջ իրականացնել ռուսական նախագիծը․ «Հիշու՞մ եք չէ Պուտինն ասում էր՝ Ղարաբաղի հարցն էլ չկա։ Հիմա Մինսկի խումբը դա չի ընդունում։ Իսկ ծագումով հայ այդ մուտանտներն առավելագույնս  փչացրել են Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունները՝ ամենաստորագույն  ձևով։ Նրանք Ռուսաստանին ավելի են թշնամացրել  Հայաստանի դեմ, հիմա էլ դեմքներն են փրկում, որովհետև ոչ մի ուրիշ ճար չունեն։ Իրենք իրենցով այլևս գոյություն չունեն, գոյություն չունի նաև Ռուսաստանը, քանի որ Միացյալ Նահանգները նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել։ Ընդ որում՝ Միացյալ Նահանգները և ոչ Եվրամիությունը։ Իրենք հիմա դրա համար էլ նման հայտարարություններ են անում»։

Մեր զրուցակիցը նշեց․ «Լուսնի վրա հաչում են։ Այդ վերլուծաբանները Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ բոլորովին ավելորդ են, հիմա գործ չունեն, փորձում են խցկվել։ Ձեռքներդ հեռու՛ Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների հարցերից»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում