«Ուկրաինայի հակամարտությունը պետք է ավարտվի արդար խաղաղության հաստատմամբ, առաջին հերթին՝ Կիևի համար». նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Տոկիոյում կայացած ասուլիսի ժամանակ։
Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը հավանական է համարել Ռուսաստանի վերադարձը Ուկրաինայի հետ բանակցություններին: