Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Դատապարտելը չի հուզի Բաքվին. Կոնգրեսը կքննարկի՞ պատժամիջոցի հարց

Մեծապատիվ կոնգրեսական Ջեքի Սփայերը, որն ունի հայկական արմատներ և ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի պատվիրակության կազմում ուղեկցում էր նրան Հայաստան այցի ընթացքում, ԱՄՆ Կոնգրես է ներկայացնում Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև: Ջեքի Սփայերը նշել է, որ չկա Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժման կասկած: Կոնգրեսականի նախաձեռնությունը միանգամայն ողջունելի է և շատ կարևոր, բայց նաև առաջացնում է գուցե ավելի կարևոր հարցեր: Մասնավորապես, եթե չկա կասկած, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, գուցե արժե ԱՄՆ Կոնգրեսի «տարածք» բերել ոչ թե դատապարտող բանաձև, այլ բանաձև, որը կլինի Ադրբեջանի դեմ պատժամիջոցի մասին, եթե Բաքուն շատ մոտ ապագայում չքաշվի հետ և չդադարեցնի ներխուժումը: Որովհետև, եթե կասկած չունի ներխուժման փաստը, ապա դրան պետք է հաջորդի ոչ թե դատապարտումը, այլ կոնկրետ գործողությունը՝ հետևանքը վերացնելու ուղղությամբ:

Դատապարտումը, որպիսին հնչել է արդեն տարբեր ձևակերպումներով, հազիվ թե առանձնապես հուզի Բաքվին, որի համար ագրեսիայի «խոպանը» ոչ թե դատապարտումների բացակայությունն է, այլ աշխարհաքաղաքական իրադրությունը և այն, որ այդ իրադրության պայմաններում օրինակ կա պատժամիջոցների հսկայական ալիք Ուկրաինա ներխուժած Ռուսաստանի հանդեպ, իսկ ահա Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի առումով կա ընդամենը չկրակելու, և հարցը բանակցային ճանապարհով լուծելու կոչ: Ընդ որում, այդ երկրորդ կոչը հավասարապես ուղղվում է Հայաստանին, չնայած այն հանգամանքին, որ Երևանը կարծես թե չի արել բանակցությունը տապալելու որևէ քայլ:

Այդպիսով, եթե Կոնգրեսի դատապարտող բանաձևը կարող է լուծել որևէ հարց, ապա դա ոչ թե Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժման հետևանքը վերացնելու հարցն է, այլ ընդամենը նոյեմբերի 8-ին սպասվող Կոնգրեսի միջանկյալ ընտրությանը դեմոկրատական կուսակցության կոնգրեսական մեծամասնությունը պահպանելու: Մենք իհարկե որևէ կերպ դեմ չենք, որ դեմոկրատները լուծեն այդ հարցը, սակայն մեր «մաշկին ավելի» մոտ է ադրբեջանական ներխուժման հետևանքը, և ուրեմն, եթե այդ հարցում կա Հայաստանին գործուն աջակցություն ցուցաբերելու քաղաքական կամք, ապա Նենսի Փելոսին և նրա քաղաքական թիմակիցները այն պետք է դրսևորեն շատ ավելի կոնկրետ գործով՝ Կոնգրեսում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների օրակարգ բերելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում