ՄԱԿ-ում վարչապետի ուղերձն էր՝ Հայաստանը բաց է այլ պարտնյորների հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արտակ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ վարչապետի ՄԱԿ-ի ելույթը պետք է դիտարկել մի քանի շերտով․ «Վարչապետը ՄԱԿ-ում մի քանի կարևոր շեշտադրումներ արեց, մեսիջները ուղղված էին ՌԴ-ին և Արևմուտքին»:
Ինչ վերաբերում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ սեպտեմբերի 26-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվելու մասին լուրին, ապա Խաչատրյանը նկատեց․ «Փաստը, որ ԱԽ քարտուղարը մեկնում է ԱՄՆ, նշանակում է՝ պրոցես է եփվում»: