Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վեհափառ, գուցե արժե մտածել այդ մասին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջը հայտնում է Արամ Առաջին Վեհափառի ղեկավարությամբ առցանց երրորդ հանդիպման մասին, որի նպատակը Սփյուռքի վերակազմակերպման հարցն է: Անշուշտ, չափազանց կարևոր հարց է, մի շարք  պատճառներով, որոնց նկարագրությունը թերևս ավելորդ է անգամ: Սփյուռքը կարևորագույն ռեսուրս է հայկական պետականության համար, և բոլորովին էլ ոչ առաջնային ֆինանսական իմաստով, որը պետք է համարժեք դառնա արդի աշխարհի իրողություններին: Ցավոք, սփյուռքյան կառուցվածքը ներկայումս ունի այդ համարժեքության, հետևաբար նաև արդյունավետության խնդիր: Այդ իմաստով, Արամ Առաջինի նախաձեռնությունն ու նախաձեռնողականությունն ընդհանրապես՝ շատ կարևոր է:

Պարզապես, նույնքան կարևոր է նաև, որ այդ ամենի կենտրոնում լինի Հայաստան պետությունը, Հայաստանի հանրապետությունը՝ որպես գաղափար, առանց որի ռազմավարական հեռանկարում անիրատեսական է նաև Սփյուռքի գոյության պատկերացումը՝ որպես կառուցվածք, որպես այս կամ այն ճարտարապետությամբ ինստիտուտ, օրգանիզմ: Սրանք իհարկե բարդ հարցեր են, լրջագույն քննարկումների կարոտ, որոնց համատեքստում սակայն աներկբա է մեկ բան՝ առանցքում չի կարող չլինել Հայաստանի հանրապետությունը, որովհետև ցանկացած այլ առանցք անկենսունակ է լինելու ներկայիս վերափոխվող աշխարհում: Այդ ամենով հանդերձ, հատկանշական է այն, որ սփյուռքյան մի շարք խմբեր, այդ թվում քաղաքական, որոնք նաև սերտ առնչություն ունեն Անթիլիասի հետ, շարունակում են արտերկրում Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների հանդեպ բողոքի ակցիաները, ընդ որում գործնականում ապաքաղաքական բովանդակությամբ և հռետորաբանությամբ, ուղղված Հայաստանի հանրապետության պետական իշխանությունը վարկաբեկելուն:

Մասնավորապես, այդպիսի ակցիաների հերթական դրսևորումները եղան այս օրերին ՄԱԿ ԳԱ շրջանակում աշխատող Հայաստանի վարչապետի, արտգործնախարարի դեմ, որոնք ժամանել էին Նյու Յորք՝ Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանում: Այն, որ մեր սփյուռքյան շատ հայրենակիցներ կարող են համաձայն չլինել վարվող քաղաքականությանն ու ընդդիմախոսել, քննադատել, միանգամայն օրինաչափ է: Բայց, անել դա այնպես, որ ուղղակի հարվածի տակ դրվի Հայաստանի պետական հեղինակությունը, պետական շահը, նշանակում է պարզապես հարվածի տակ դնել Հայաստանի շահը, ստորադասելով այն ինչ-ինչ քաղաքական կամ խմբային շահերի:

Գուցե Սփյուռքի վերափոխման անհրաժեշտ և կարևոր խնդրի շուրջ խորհելու և աշխատելու իր նշանակալի նախաձեռնության համատեքստում Արամ Առաջին Վեհափառը մտածի՞ այդ մասին և հստակորեն կոչ անի մեր հայրենակիցներին դադարեցնե՞լ իբրև թե Հայաստանի պաշտոնյաների, իսկ գործնականում Հայաստանի հանրապետության դեմ արվող ակցիաները՝ այն էլ ապաքաղաքական, շատ պարագաներում ընդհուպ խուլիգանական վարքագծի հետ եզրեր ունեցող ակցիաները: Չէ՞ որ Սփյուռքի ուժը դա չէ, և այդ թվում Հայաստանի պետական իշխանությանը օրակարագ թելադրելու, քաղաքական պատասխանատվության ներքո պահելու ուժը: Այդ ուժը պետք է լինի օրակարգ ձևավորելու և օրակարգ սպասարկելու վարքագծային որակը և այդ առումով հայաստանյան քաղաքական ցածր մշակույթի սուբյեկտներին ցուցաբերվող օրինակը, այլ ոչ թե լիովին հակառակ պատկերը՝ հայաստանյան ցածր մշակույթի և այդն «թելադրող» մոտիվների տրանսլյացիան Սփյուռքում: Դա քայքայում է՝ թե Սփյուռքի, թե Հայաստանի Հանրապետության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում