Friday, 09 12 2022
Խորվաթիան պատրաստ է սենսացիայի․ Կտեսնե՞նք Մեսիի արցունքները
Աշխարհի չեմպիոնի կոչման 4 հիմնական ֆավորիտները
Մունդիալ-2022․ Պատմական արդյունքներ և ռեկորդներ 1/8-րդ եզրափակիչում
00:58
Մունդիալ-2022․ Պորտուգալիան ջախջախիչ հաղթանակ տարավ 1/8-րդ եզրափակիչում
21:58
Մունդիալ-2022․ Մարոկկոն պայքարից դուրս է թողնում Իսպանիային
Մունդիալ-2022․ Նեյմարի լացն ու թերագնահատված Խորվաթիան
10:45
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:04
Մունդիալ-2022. Բրազիլիան քառորդ եզրափակչում է
21:53
Մունդիալ-2022. Խորվաթիան դրամատիկ պայքարում հաղթեց Ճապոնիային
Մունդիալ-2022․ Ֆրանսիայի հարց լուծողն ու Մակրոնի ֆանտաստիկ գուշակությունը
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
21:02
Մունդիալ-2022. Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
01:02
Մունդիալ-2022․ Արգենտինան՝ քառորդ եզրափակչում է
21:55
Մունդիալ-2022. Նիդեռլանդների հավաքականը քառորդ եզրափակչում է
Մունդիալ-2022․ Չեմպիոնի կոչման 5 հավակնորդները խմբային փուլից հետո
21:23
Մունդիալ-2022. Հս. Կորեան հաղթեց Պորտուգալիային. Ուրուգվայը դուրս մնաց պայքարից
Աշխարհի առաջնության մեծ սենսացիան. Ֆուտբոլում նոր էջ է բացվում․․․
10:47
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:04
Մունդիալ-2022․ Գերմանիան դուրս մնաց պայքարից․ Ճապոնիան և Իսպանիան փլեյ-օֆֆում են
21:22
Մունդիալ-2022․ Խորվաթիան և Մարոկկոն 1/8-րդ եզրափակչում են․ Բելգիան ձախողվեց
Մեսին չի ստանա գրազը․ Արգենտինայի հավաքականը զգուշանում է․․․
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:05
Մունդիալ-2022. Արգենտինայի և Լեհաստանի հավաքականները փլեյ-օֆֆում են
Բայդենի զանգն ու մարզչի մազաթափությունը․ Ինչպես ԱՄՆ-ը կոտրեց Իրանի դիմադրությունը
11:00
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:06
Մունդիալ-2022․ Իրանը պարտվեց․ Անգլիան և ԱՄՆ-ը 1/8-րդ եզրափակչում են
21:00
Մունդիալ-2022․ Նիդեռլանդներն ու Սենեգալը դուրս եկան 1/8-րդ եզրափակիչ
ՖԻՖԱ-ի արձագանքը․ Տարվա սկանդալային հանդիպումը կկայանա այսօր
11:02
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը

Վաղը` Դուբլինում․ Կապառոսը կհայտարարի՞ հրաժարականի մասին, թե՞․․․

Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի նախավերջին տուրում Երևանում Ուկրաինայից կրած խայտառակ պարտությունից հետո երկրպագուների զգալի մասը պահանջում է իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հրաժարականը։ «Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ։ Խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար։ Նրանք մաքսիմալ էֆեկտիվությամբ գործեցին։ Ունեին 5 հնարավորություն, որոնք էլ իրացրեցին։ B դիվիզիոնում հանդես են գալիս շատ ուժեղ հավաքականներ։ Իսկ մյուս մրցաշրջանում այս լիգայում խաղալու է գալու Անգլիայի հավաքականը»,- խաղից հետո ասել էր Կապառոսը։ Այն, որ Կապառոսի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալը օրակարգային է կարծում ենք՝ անհերքելի է, բայց․․․։ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային 3 տուրերից հետո, բոլորս մեծարում և հերոսացնում էինք այս մասնագետին։

Կապառոսին մեծարում էինք երբ, պատերազմական իրավիճակում մեր հավաքականը հաղթող դարձավ Ազգերի լիգայի C դիվիզիոնում։ Վերջին 4 հանդիպումներում Հայաստանի հավաքականը նույնքան պարտություն է կրել, ինչը վատ արդյունք է։ Այս տարի Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային թիմը կրեց պատմության ընթացքում ամենախայտառակ պարտությունը Օսլոյում 0։9 հաշվով զիջելով Նորվեգիային։ Այս ձախողումից հետո Կապառոսը կարող էր հայտարարել իր հրաժարականը։ Նրան կարող էր պաշտոնանկ անել նաև ՀՖՖ-ն։ Չմոռանանք, որ ազգային թիմի ղեկին Կապառոսին նախորդած Աբրահամ Խաշմանյանը պաշտոնանկ էր արտվել մասնավորապես Իտալիային կրած 1։9 հաշվով պարտությունից հետո։ Բոլորովին վերջերս Լոնդոնի «Չելսին» պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Տուխելին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Զագրեբի «Դինամոյից» 0։1 հաշվով կրած պարտությունից հետո։ Մի կողմ դնելով էմոցիաները և սթափ գնահատելով իրավիճակը անենք մի քանի արձանագրում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Կապառոսի և ազգային հավաքականի առաջ խնդիր էր դրել պահպանել տեղը Ազգերի լիգայի B դիվիզիոնում։ Մրցաշարի վերջին տուրից առաջ մեր գլխավոր թիմը իրական հնարավորություն ունի լուծելու իր առջև դրված խնդիրը։ Դրա համար անհրաժեշտ է, վաղը Դուբլինում հաղթել Իռլանդիային։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այս տարվա հունիսին Ազգերի լիգայի մեկնարկային տուրում 1։0 հաշվով հաղթել էր իռլանդացիներին։ Վաղը, մեր առաջ դրված խնդիրը լուծելու դեպքում արյդո՞ք օրակարգային կլինի Կապառոսի հրաժարականը։ Նշենք, որ Ազգերի լիգայի B դիվիզիոնում եկող տարի խաղալու է Անգլիան։ Ազգերի լիգայի նախորդ խարակությունում B դիվիզիոնից դուրս մնաց Թուրքիան։ Կրկնում ենք Կապառոսը կարող էր դեռևս Նորվեգիայի դեմ խաղից հետո խզել պայմանագիրը ՀՖՖ-ի հետ, բայց իսպանացի մասնագետը առաջնորդվեց որպես պրոֆեսիոնալ։ Այս համատեսքստում միանգամայն տրամաբանական կլինի, որ վաղը Իռլանդիայից պարտվելու դեպքում Կապառոսը հայտարարի իր հրաժարականի մասին։

Ավելին, Ազգերի լիգայում խնդիրը չլուծելու պարագայում պետք է հայտարարությամբ հանդես գա նաև ֆուտբոլի ֆեդերացիան։ Չմոռանքն, որ արդեն գալիք տարվա մարտին Հայաստանի ազգային հավաքականը սկսելու է պայքարը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Նորվեգիայից կրած պարտությունից հետո դիմելով երկրպագուներին ՀՖՖ-ն հայտարարել էր, որ չնայած խայտառակ պարտության ազգային թիմի առաջ խնդիր է դրված նվաճել 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Ուստի Դուբլինում կայանալիք հանդիպման ցանկացած ելքի դեմքում ակնկալում ենք թե Կապառոսի և թե ՀՖՖ-ի հայտարարութունը։ Ստեղծված իրավիճակում սակայն պարտության մասին խոսելն ու մտածելն ամենևին ճիշտ չի լինի։

Հայաստանի հավաքականն ունի հնարավորություն Ազգերի լիգայի B դիվիզիոնում իր տեղը պահպանելու և բոլորիս նպատակը պետք է լինի Դուբլինում հաղթելը։ Ուկրաինայից հետո, երկրպագուներից զատ խորը հիասթափություն են ապրել նաև հավաքականի ֆուտբոլիստները։ Այս պահին մենք իրավունք չունենք երես թեքել մեր ֆուտբոլիստներից։ Անկախ ամենից մենք հավատում են մեր հավաքականին և վստահ ենք, որ մեր ֆուտբոլիստները ի զորում են լուծել բարդ խնդիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում