Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Նագգաշյան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին

Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի 10-ամյակի առիթով հյուրընկալել է կենտրոնի բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին: «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը գործում է Երևանում Մայր Աթոռի հովանու ներքո: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը՝ տնօրեն Նունե Գեղամյանն անդրադարձ է կատարել կենտրոնի 10-ամյա գործունեությանն ու ձեռքբերումներին: Տիկին Գեղամյանն ընդգծել է նաև, որ կենտրոնն այսօր արդյունավետորեն համագործակցում է տարբեր պետական պատկան կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ:

Ամենայն Հայոց Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ներկաներին, կարևորել է կենտրոնի առաքելությունը և ընդգծել, որ այն նաև լավագույն հնարավորությունն է ընձեռում հայորդիներին առավել հաղորդ դառնալու Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր արժեքներին։ Այս առիթով Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ կենտրոնի սաները, հաղորդակցվելով սուրբ հայրերի ժառանգությանը, իրենց բարի պտուղները կբերեն ի նպաստ հայոց աշխարհի շենացման ու զորացման:

Հանդիպմանը Հայոց Հովվապետն իր գնահատանքն է հայտնել կենտրոնի տնօրինությանը և մանկավարժներին իրենց նախանձախնդիր ու նվիրյալ աշխատանքի, ինչպես նաև վարքային խնդիրներ ու խնամքի կարիք ունեցող երեխաներին ըստ ամենայնի աջակցելու համար:

Խոսելով կենտրոնի ստեղծման պատմության մասին՝ Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքն է բերել բարերարներին, որոնց հոգածությամբ կյանքի է կոչվել և իր առաքելությունն է շարունակում իրականացնել «Նագգաշյան մանուկների տուն»-ը։

Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնն ավարտած սաների հետագա կյանքի ընթացքի կազմակերպման ուղիներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում