Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 40.36 տոկոսը կամ 95 545 ընտրող։ Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Առավել ակտիվ շարունակում են մնալ Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 70.18 տոկոսը, քվեարկությունների ամենափոքր թիվն արձանագրվել է Ջրվեժում՝ 19.14 տոկոս։