Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քաղաքական Հայաստանի գոյություն չունեցող ողնաշարը

Հայաստանում, կամ Հայաստանի շուրջ ներքին կամ արտաքին քաղաքական իրողությունների որևէ աշխուժացում ինքնաբերաբար ջրի երես է հանում 2018 թվականից հետո Հայաստանի համար համակարգային դարձած առանցքային խնդիրներից մեկը՝ լեգիտիմ ընդդիմության խնդիրը, որի մասին խոսել եմ բազմիցս, թե 2018-ի անմիջապես հետո, թե 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում: Լեգիտիմ ընդդիմությունն այն ինստիտուտն է, որ ցանկացած պետության օժտում է քաղաքական ճկունության կարևորագույն մեխանիզմներից մեկով՝ լեգիտիմ իշխանափոխության հնարավորությամբ, ինչը իր հերթին թե քաղաքական ներքին ճգնաժամեը հաղթահարելու, թե նաև արտաքին քաղաքական մարտահրավերները կառավարելու առանցքային գործիք կամ մեխանիզմ է:

Հասկանալի է, որ խոսքը չի վերաբերում ամբողջատիրություններին կամ բռնատիրություններին, որոնք գործում են ուրույն տրամաբանությամբ և արտաքին ու ներքին խնդիրներում առաջնորդվում դրանից բխող գործիքներով: Պարզապես, կան երկրներ, և Հայաստանն անշուշտ այդ շարքում է, որոնք չունեն կայուն ամբողջատիրության կամ առավել ևս հաստատուն բռնատիրության ինքնաբավ ռեսուրս: Հետևաբար, Հայաստանի ճգնաժամային կառավարման քաղաքական գործիքակազմում լեգիտիմ ընդդիմության ինստիտուտն ունի առանցքային, նույնիսկ ողնաշարային նշանակություն: Սակայն, այդ ողնաշարը բացակայում է: Դրան «փոխարինում» է արդեն հանրահայտ դարձած «նախկին-ներկա» բանաձևը, որը սակայն մի կողմից լինելով ներկայիս Հայաստանի այսպես ասած քաղաքական շարժունակության միակ գրավականը, մյուս կողմից իր բնույթով այնպիսին է, որ ավելի ու ավելի է քայքայում այն, ինչը ունի շարժվելու կարիք: Այսինքն, այն, ինչի շնորհիվ շարժվում է իրավիճակը այսօր, թույլ չտալով ճահճանալ, գործնականում հենց ինքն էլ ռազմավարական հեռանկարի տեսանկյունից սպառնում է հայկական քաղաքական շարժունակությանը:

Ամենից էական խնդիրը այդ համատեքստում այն է սակայն, որ հասարակական-քաղաքական կյանքում գործնականում առկա չէ իրադրության փոփոխության, համակարգային այդ խնդրի լուծման, քաղաքական արդիական համակարգի ողնաշարի ձևավորման գործուն մեթոդաբանություն և գործընթաց: Ինչպես ասել եմ բազմիցս, կան առանձին նախաձեռնություններ, այդ թվում նաև մի զգալի մասով անկեղծ ու սրտացավ նվիրումով, ինչը սակայն բոլորովին բավարար չէ ցանկալի արդյունքի և կայուն գործընթաց ստանալու համար, քանի որ հատկանիշներից զատ, հույժ կարևոր է նաև գործընթացի մասնագիտական-բովանդակային տարողունակությունն ու իբրև հանրային երևույթ՝ առարկայական ներառականությունը, երբ կլինի թե բովանդակային առաջարկ հանրությանը, թե նաև այդ առաջարկի մշակմանն ու իրագործմանը հնարավորինս լայն մասնակցայնության գրավիչ մեխանիզմ: Դա շատ բարդ է անշուշտ, պահանջում է քաղաքական ծրագրրավորման և ավելին՝ ներդրումների շոշափելի աստիճան, պորտֆել, սակայն բուն խնդիրներից մեկն այն է, որ գործնականում բացակայում է այդ բարդության գիտակցումն ու ռեսուրսային անհրաժեշտության «ճանաչումը»: Ասել կուզի, Հայաստանում քաղաքական գործունեությունն իր գերակշռող մասով շարունակում է տրորել Հայաստանի 31-ամյա ճանապարհը, գրեթե հաշվի չառնելով, որ եղած խնդիրներով, ստացած հարվածներով և դառը դասերով, համակարգային արատներով և սոցիալ-հոգեբանական վայրիվերումներով հանդերձ, Հայաստանի հանրությունը փոխվել է՝ իրեն շրջապատող աշխարհի հետ գուցե չհամադրվող արագությամբ և դինամիկայով, բայց նվազագույն զուգահեռությամբ: Հայաստանի քաղաքական դաշտը դեռևս զուրկ է այդ փոփոխությանը համակարգային արձագանքի մեթոդական հագեցածությունից:

 

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում