Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

ՌԴ-ի շնչառությունը մի քիչ տեղը լիներ, հաստատ սրանք հեղաշրջման էին գնացել. 5-րդ շարասյունը պետք է ճզմվի  

Սեպտեմբերի 22-ին Գարեգին Բ-ն հանդիպում է ունեցել Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հետ, և արդեն տեսակետ է հնչում, որ Էջմիածնից կարծես հեղաշրջման նախապատրաստության և իշխանազավթման հոտ է գալիս, ինչը մեծ վտանգով է հղի:

Այս առնչությամբ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Երեք նախագահներ կոչվածները, նաև կաթողիկոսը հեղափոխությունից հետո թշնամաբար են վերաբերվում մեր ժողովրդի ընտրությանը: Հիմա նրանք ունեն իրենց համար լավագույն պատրվակը Հայաստանի թուլացած մարմնի վրա հերոսականություն խաղալու: Կաթողիկոսը, որ այդքան խաչերը հավաքել է իր վրա, թող զբաղվի մեր ժողովրդի բարոյական կյանքով, հայ ժողովրդի ոգեղենության բարձրացմամբ: Ես որպես քրիստոնե-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ եմ ասում, մի կուսակցությունը, որ եկեղեցուն մոտ է. կամ այդ կաթողիկոսը չքվում է որևէ լեռան, օրինակ, Հատիսի վրա և զբաղվում ճգնավորությամբ և Հայաստանի փրկության համար աղոթքներ է անում, ինչը ևս ծառայություն է, կամ էդ վեղարը հանում է և մենք կտեսնենք՝ դրա տակ ընդհանրապես մարդ կա, թե չկա:

Ինչ վերաբերում է այդ երեքին, նրանք նպատակ ունեն ամեն գնով Հայաստանի ներքին կյանքը պղտորել, սակայն ոչ մի առաջարկ չանելով: Թող ներկայացնեն իրենց ծրագիրը, կարող է Հայաստանի փրկության ծրագիր ունեն, Արցախի ազատագրման ծրագիր ունեն, հայ ժողովուրդն էլ տեսնի դրանք, կարող է այդ ծրագրերի հետևից գալիս է: Բայց իրենք ի՞նչ են ասում. Իրենք ասում են այն, ինչ ասում էին հեղափոխությունից հետո, գոռում են՝ իշխանափոխություն: Իրենց խնդիրը մեր ժողովրդի հավաքական կամքը չընդունելն է: Մեր ժողովուրդն ընտրություն է արել, ճիշտ է արել, թե սխալ, դա ժողովրդի ընտրությունն է: Ձեր ուզածն ի՞նչ է: Ես որպես քաղաքագետ ենթադրում եմ, որ իրենք ֆունկցիա են կատարում, հավանաբար ունեն հյուսիսից եկող հրաման՝ պետությունը քայքայելու: Իրենք ուրիշ ոչինչ չեն անում: Օրինակ, մենք որոշակի բան առաջարկում ենք, թե Արցախի հարցն ինչպես կարելի է լուծել, Հայաստանի անվտանգության հարցերն ինչպես կարելի է լուծել: Իրենք ոչինչ չեն առաջարկում, գոռում են միայն մեկ բան՝ իշխանափոխություն: Իշխանափոխություն լինի, որ դուք գաք նստեք Հայաստանի գլխին ձեր գործիչներով, Հայաստանի քրիստոնեական կյանքն այլասերողներով և գիշեր-ցերեկ կանչեք ռուսական սապոգի՞ն: Գաք նստեք, որ ի՞նչ անեք»,-ասաց նա:

Հայկ Սուքիասյանը նաև հավելեց, որ այս պահին այդ ուժերից ու գործիչներից շատ մեծ վտանգ չի տեսնում. «Որովհետև այսօր Ռուսաստանը թուլացած վիճակում է: Եթե Ռուսաստանի շնչառությունը մի քիչ տեղը լիներ, հաստատ սրանք հեղաշրջման էին գնացել: Բայց դա չի նշանակում, որ սրանց պետք է չհետևել: Հայաստանի անվտանգության մարմինները և ընդհանրապես իրավապահ համակարգը սրանց ծոծրակին գիշեր-ցերեկ պետք է շնչի, որ սրանք հանկարծ Հայաստանի թիկունքում որևէ քայլի չգնան»,-ասաց նա:

Հարցին, թե որը պետք է լինի ՀՀ իշխանությունների անելիքը այս մասով, նա ընդգծեց. «Իշխանությունը պետք է այս ամենին ուշադիր հետևի և վտանգ տեսնի, բայց մենք տեսնում ենք, որ իշխանությունը որոշել է, որ Արիստոտելից առաջ առաջին դեմոկրատն ինքն է եղել և որոշել է դեմոկրատիա իրականացնել այդ 5-րդ շարասյան նկատմամբ: Այո, սրանք ընդդիմություն չեն, 5-րդ շարասյուն են, որը քայքայիչ աշխատանքով է զբաղված՝ ամեն անգամ օգտագործելով տարբեր պատրվակներ: Դրա համար մենք պահանջում ենք, որ իրավապահ համակարգը լավ աշխատի: Հայաստանի չեղած դատարանները պետք է լավ աշխատեն, որ նրանց հարցերը լուծվեն: Իշխանությունը ժողովրդին արդարադատություն էր խոստացել, որը մինչ օրս չենք տեսնում: Այդ ուժերը գործում են Հայաստանի Սահմանադրությունից դուրս, այնտեղ մարդ կա, որ պահանջում է միութենական պետություն: Դա հակասահմանադրական հայտարարություն է: Հայաստանի ՍԴ-ն էդ մարդու ականջներից վաղուց պետք է բռնած լիներ և շպրտած լիներ դուրս: ԱԱԾ-ն ևս պետք է զբաղված լիներ այդ անձով: Դա ակնհայտորեն Հայաստանի անկախության հռչակագրի դեմ արված հայտարարություն է, սահմանադրական կարգը տապալելու հայտարարություն է, բայց Հայաստանում ինչ-որ դեմոկրատիա է, երևի այդ մարդիկ գաղափար էլ չունեն, թե ինչ է դեմոկրատիան:  Դրա համար իմ պահանջն է իշխանությունից, որ իրավապահ համակարգը ճիշտ աշխատի:

Մյուս կողմից Հայաստանի իշխանությունն այսօր զբաղված է երկրի անվտանգության, խնդիրներով, Արցախի խնդիրներով, շատ հարցեր երկրորդվել են, բայց դրանք շատ կարևոր հարցեր են: Եթե Հայաստանի ներքին կյանքը կայունություն չունեցավ, եթե անընդհատ ցնցումներ, ցույցեր եղան, մենք խնդիր ենք ունենալու: Այդ ցույցերը մխտռում են պետության իմիջը, երբ կողքից նայում են Հայաստանին, նորմալ երկրի տպավորություն չի թողնում: Հետևապես, եթե Հայաստանը այլ պետությունների, այլ բևեռների աջակցության խնդիր ունի, ինքը պետք է պետության ներսը կարգի բերի, ոչ թե միայն հայացքները հառեն դրսին ու այնտեղից օգնություն կանչեն: Հիշենք Թումանյանին՝ Հայաստանի փրկությունը ներսից է լինելու: Երկրի ներսը պետք է կարգի գա և 5-րդ շարասյունը պետք է ճզմվի»,-ասաց Հայկ Սուքիասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում