Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանը ռիսկային զոնա է մտել. գնում ենք կառավարությանը տեղյակ պահելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը

-Պարոն Արշակյան, այսօր ՀՀ ԱԳ նախարարության մուտքի մոտ մի շարք քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներ կազմակերպում են հավաք՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿում դադարեցնելու պահանջով: Հաշվի առնելով, որ իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում անթաքույց իրենց դժգոհություններն են հայտնում ՀԱՊԿ-ից, ի՞նչ եք կարծում, ստեղծվե՞լ է նախադրյալ ՀԱՊԿ-ից դուրս գալու:

-ՀԱՊԿ-ն ինքն է իրեն դուրս թողել Հայաստանի անվտանգության համակարգից: Զբաղեցնելով անվտանգության համակարգի դիրքապահի տեղը՝ դասալիք է եղել: Տվյալ դեպքում մենք գործ ունենք դասալիք կազմակերպության հետ: Եվ եթե մեր իշխանությունը կողմ է դասալիքի հետ խորացնել իր հարաբերությունները, ուրեմն ինքն էլ է դասալիք: ՀՀ-ն այլ անվտանգության համակարգ պետք է ստեղծի: Ովքեր են դասալիք՝ ՀԱՊԿ-ը, ՌԴ ԶՈւ-ն և երրորդ՝ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը:

Եվ հիմա մենք գնում ենք կառավարության շենքի մոտ՝ իմանալու՝ կառավարությունն ում կողմից է: Կառավարությունը միանում է դասալիք ընդդիմությա՞նը, դասալիք ՌԴ-ի՞ն, դասալիք ՀԱՊԿ-ի՞ն, թե՞ միանում է ՀՀ քաղաքացիներին և պետության շահերին: Դրա համար է այս հանրահավաքը: Մենք ՀՀ անվտանգության կողմնակից ենք, հիմա պետք է պարզենք՝ ում կողմից է իշխանությունը: Իշխանությունը պետք է դուրս գա պատշգամբ և հայտարարի՝ դասալիքների՞ հետ է, թե ՀՀ քաղաքացիների:

Իշխանությունն արդյոք իր գործողություններով և հայտարարություններով ցույց է տալի՞ս, որ կողմ է ՀԱՊԿ-ից դուրս գալուն:

-Թավշյա հայտարարություններով ասել է, որ «դարպասապահը» լքել է: Եվ մենք կարող ենք ասել, որ ինքը գիտի՝ մենք ինչի համար ենք հավաքվում ԱԳՆ շենքի մոտ: Մենք իրեն տեղյակ ենք պահում, որ Հայաստանը ռիսկային զոնա է մտել և տվյալ դեպքում անպաշտպանության պատասխանատվությունն իշխանությունը վերցնում է իր վրա, թե ոչ: Նա չի կարող ասել, որ անտեղյակ ենք եղել, մենք ասում ենք, որ «դարպասապահը» լքել է իր «պոստը»:

Նշվում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը իսկապես երկարատև գործընթաց է ենթադրում:

Երկար է թե ոչ, պետք է դա անել, իսկ ի՞նչ, սպասենք դարպասները բաց թողնենք, թե դարպասները հարկավոր է փակենք: Փակել է պետք  դարպասները, և հենց այսօր դա հարկարավոր է դա անել:

ԱՄՆ-ն պատրաստ է լինե՞լ այդ անվտանգության երաշխավորը:

-Միացյալ Նահանգները,  Կոնգրեսը, կառավարությունը, նախագահը, հայտարարում են, որ պատրաստ ենք ապահովել ձեր անվտանգությունը: Բացի դրանից, նրանք ասում են, որ մենք հիմա էլ ենք դա ապահովում: Մինսկի խումբն իր Միացյալ Նահանգների և  Ֆրանսիայի համանախագահներով հայտարարում է, որ մեր կողմից են, որ կփակեն հակառակորդի ճանապարհը: Պետք է դարպասը փակենք, և քրեաօլիգարխիկ ինտերնացիոնալը իմանա, որ մեր կողքին կանգնած է առաջադիմական աշխարհը: Նրանք հայտարարում են, որ դուք ձեզ պաշտպանեք, մենք էլ ձեզ կպաշտպանենք: ԱՄՆ իշխանությունների հայտարարությունները, ինչպես նաև ԵՄ հայտարարությունները նրանց մասին են, որ մենք մենակ չենք մնա: Էլ ի՞նչ եք ուզում, 3,5 միլիարդ մարդ դա ասում է: Ականջ ունեցողը կլսի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում