Wednesday, 07 12 2022
Երևանում պարեկները անչափահասի մոտ հայտնաբերել են «Մակարով» տիպի ատրճանակ
Վիտալի Բալասանյանը մասնակցել է խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը․ԱՀ ԱԽ
Պուտինը դեմ է մահապատիժը վերադարձնելուն
ԵՄ դիտորդները կմնա՞ն Հայաստանում․ Ֆրանսիայի ԱԳ նախարարի առաջարկը
Արցախում սննդային թունավորման ախտանշաններով բուժհաստատություններ են դիմել 19 անչափահասներ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի պատվիրակությանը
ԱՄՆ դռները մեզ համար բաց են, այն ծեծել է պետք, բովանդակային խոսակցություն ծավալել
Պայթեցման աշխատանքներ՝ Երեւանի ալրաղացի շենքում
Ադրբեջանցիները Արցախում են․ կեղծ բնապահպանական օրակարգն ու սպասվող հանդիպումը ՌԴ-ում
Եթե Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, դա ցույց տալու միակ միջոցը բանակցություններին վերադառնալն է. դեսպան Ներսեսյան
Կոտայքում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի դի
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Արցախի նախագահի Ֆրանսիա այցը շատ կարևոր է. պետք է դրական քայլերի սպասել
Տղամարդն սպառնում է ցած նետվել կամրջից, հանդիպում է պահանջում ԱԺ պատգամավորի հետ
Ալիևը փորձում է վերջնական լուծել արցախահայության հարցը, բայց իր սրած սուրը պայթելու է հենց Բաքվում
Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, բայց մեր հորդորն է՝ հարգել մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Արայիկ Հարությունյանը՝ Փարիզում
Ոստիկանները մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել
ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավարի հետ
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացող մի շարք հարցեր
Համբարձում Մաթևոսյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով
Իրավիճակը՝ լարվածության մակարդակի առումով, հիշեցնում է նախա44-օրյա պատերազմի ժամանակաշրջանը
Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության անդամները հանդիպել են Փոլ Սթրոնսկիի հետ
Ցնցումներ պետք է լինեն, որ վերագտնենք մեզ. Սեֆիլյան
Գեղարքունիքի մարզում բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կախված կնոջ դի. shamshyan.com
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ռուսաստանը շարունակում է իրանական դրոններ օգտագործել Ուկրաինայի դեմ
19:30
Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր առաջին անգամ մահապատիժ է իրագործվել
Վահրամ Դումանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ

Ռուսական մոբիլիզացիայի հայկական արդյունքը

Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մասին այդ երկրի նախագահ Պուտինի որոշումը բավականին թեժ քննարկումներ է առաջացրել Հայաստանում, կապված դեպի Հայաստան հնարավոր արտահոսքի հետ, որ կարող է տեղի ունենալ մոբիլիզացիայից խուսափելու նպատակով: Արդեն իսկ կան դրա ակնհայտ նշանները, ընդ որում ոչ միայն դեպի Հայաստան, այլ՝ ուր հնարավոր է: Առաջին իսկ օրը սպառվել էին ավիատոմսերը դեպի Ստամբուլ, Թբիլիսի, Երևան, Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները հասել են աստղաբաշխական չափերի: Սա իհարկե խոսում է մեծ արտահոսքի մասին, որը թերևս կազմված է ոչ միայն ազգությամբ հայերից:

Իհարկե, դեպի Հայաստան կշտապեն առաջին հերթին մեր հայրենակիցները, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն, բայց երկքաղաքացի են և զինապարտ են նաև ՌԴ-ում: Պետք է խոստովանել, որ գործ ունենք շատ նուրբ իրավիճակի հետ, մի քանի ասպեկտով: Իհարկե կա խնդրի բարոյական այն կողմը, որի մասին Հայաստանում խոսում են շատերը: Ճակատագրի հեգնանքով՝ շատ շատերը հեռացել են Հայաստանից, այդ թվում նաև Հայաստանին սպառնացող անվտանգային ռիսկերի հետևանքով մարտական գործողությունների մասնակից չդառնալու համար, և ահա ապահով թվացող Ռուսաստանում կարող են ներքաշվել մեծ ու արյունալի պատերազմի մեջ: Այդուամենայնիվ, նրանք մեր հայրենակիցներն են և նրանց հետ հարաբերությունը «քենով» կառուցելը մեղմ ասած այն չէ, ինչ պետք է այսօր Հայաստանին:

Հայաստանին այսօր պետք է ստեղծել նրանց վերադարձի պայմաններ, ապահովել նրանց վերադարձն ու նաև անել հնարավորը, որպեսզի նրանք իրենց «գտնեն» Հայաստանում: Ցավոք, փաստացի ստացվում է «հայրենադարձություն» ոչ լավ օրից, այսպես ասած ստիպված, սակայն Հայաստանը պետք է օգտագործի անգամ այդ հնարավորությունը, քանի որ ժողովրդագրական խնդիրը Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է: Միևնույն ժամանակ, այդ խնդրում պետք է հայեցակարգ, որպեսզի հնարավոր հոսքերը կառավարվեն և այսպես ասած հնարավորինս «ապակենտրոնացված» տրամաբանությամբ «բաշխվեն» Հայաստանում: Սա իհարկե արագ լուծելիք խնդիր չէ, բայց սրա մասին պետք է խորհել և մշակել գործողությունների երկարաժամկետ ռազմավարություն՝ թե մարդկանց պահելու, թե «տեղաբաշխելու» համար: Ընդ որում, այդ ռազմավարությունը պետք է ներառի ոչ միայն ազգությամբ հայերի: Հայաստանը պետք է կարողանա ընդունել նաև այլազգիների՝ իհարկե հնարավորության, իրավական խնդիրներ չառաջացնելու սկզբունքով, որովհետև հարցի նրբությունն էլ նաև այն է, որ Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանում քաղաքացիական պարտքից ապօրինի խուսանավողների ապաստարան, այդ կերպ լրացուցիչ խնդիրներ առաջացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունում և Հայաստանը ծանրաբեռնելով նոր խնդիրներով, առանց այդ էլ եղածի մեծ ծավալի պարագայում: Սակայն, օրինականության, իրավականության սկզբունքի պահպանման տրամաբանությամբ, Հայաստանը պետք է կարողանա առավելագույնն անել իրավիճակից օգտակար արդյունք ստանալու համար, նվազագույնը մեր հայրենակիցների մասով, ձգտելով այլևս «բաց չթողնել» նրանց, իհարկե ոչ թե պարտադրանքի, այլ կենսագործունեության պայմանների շնորհիվ: Ու այդ հարցոում շատ կարևոր է նաև, որպեսզի առավելագգույնս բացառվի «ներհասարակական» դաշտում «քինոտ» վերաբերմունքը, առավել ևս հնարավոր քաղաքական մոտիվներով հրահրվող՝ «ինչքան վատ, այնքան լավ» տրամաբանության շրջանակում, որով առաջնորդվում են հայաստանյան շատ ուժեր ու խմբեր, հանուն նպատակի խտրություն չդնելով միջոցների առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում