ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիրը ստորագրելու լուրը լսելուց հետո Մոսկվայում շտապում են լքել երկիրը։ ՌԴ-ի սահմանային անցակետերը, մեղմ ասած, խիստ ծանրաբեռնված են: Օրինակ՝ Ռուսաստանից Վրաստան մտնող անցակետում մեքենաների՝ շուրջ 12 կիլոմետրանոց հերթեր են գոյացել։Հիմնական ուղղություններից մեկն էլ Հայաստանն է։ Թե տնտեսապես ինչ ազդեցություն կարող է ունենալ ՌԴ-ում տեղի ունեցողը Հայաստանի վրա, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է տ.գ.թ, դոցենտ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը։