Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Պահանջարկ կա, գնող՝ ոչ. Ավիատոմսերի կտրուկ գնաճը փոխել է իրավիճակը

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին, որով սահմանվում էր կազմել 300.000-անոց զորաբանակ 18-ից մինչև 40 տարեկան զինվորական կրթությամբ, ծառայած ՌԴ քաղաքացիներից՝ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար: Նախագահի մոբիլիզացիայի մասին հրամանը մեծ աժիոտաժ առաջացրեց ռուսաստանցիների շրջանում, որոնք շտապեցին գնել տոմսեր դեպի Հայաստան, Ղազախստան, Թուրքիա և այլ երկրներ, որտեղից կարող են խուսափել զորահավաքից: Սա իր հերթին անհետևանք չմնաց՝ ավիատոմսերի գները կտրուկ աճեցին՝ մեկ օրում տոմսերի գինը հասավ մինչև 1.000 ամերիկյան դոլարի, չհաշված, որ Ռուսաստան-Դուբայ չվերթն արժեր արդեն 10.000 դոլար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հայք» Ավիաընկերության աշխատակիցն ասաց, որ գնային այս վիճակն ու կտրուկ տատանումը բացառապես պայմանավորված է մոբիլիզացիայի  մասին հրամանով, որի հետևանքով բազում ռուսաստանցիներ՝ չնայելով տոմսերի գնին, գնում են տոմսերը և գալիս Հայաստան: Սակայն նկատելով, որ տոմսերի գները ժամ առ ժամ կտրուկ աճում են՝ հասնելով մինչև 3 մլն դրամի, ռուսաստանցիներից ոչ բոլորն են այլևս ի վիճակի լինում այդքան վճարելու: Առկա իրավիճակը հանգեցրեց հոսքերի որոշակի տատանման, քանի որ սահմանված գները ոչ բոլորին էին հասանելի: Այն հարցին՝ արդյոք մոտ ապագայում գների նվազում կլինի՞, թե՞ ոչ, ասացին, որ դժվար է կանխատեսել՝ կախված է աշխարհաքաղաքական հետագա զարգացումներից: «Բոլորս հասկանում ենք, որ մարդիկ պատերազմի, զորահավաքի պատճառով փախնում են երկրից: Շատերն են հարցնում տոմսերի համար, բայց ոչ բոլորն են գնում, քանի գները չափազանց բարձր են: Պահանջարկ կա, գնող՝ ոչ»,- ասաց «Հայք»-ի աշխատակիցը:

Tour bus-ից մեզ հետ զրույցում ասացին, որ ավտոբուսով, երթուղային տաքսիով Մոսկվայից Երևան ուղևորափոխադրումների գինը ևս աճել է՝ հասնելով մինչև 10.000 ռուբլու: Հոսքերը նույնն են, չնչին աճ է նկատվում, զգալի տատանումներ չկան: Նշենք, որ մինչև մոբիլիզացիան ուղևորափոխադրումներն իրականացրել են 8.000 ռուբլիով: Դեռ պարզ չէ՝ ապագայում գներն ի՞նչ տեսք կունենան, ասում են՝ ավտոբուսով փոխադրումների գները կախված են՝ ավիաընկերությունների սահմանած գներից:

Armenia tickets-ի աշխատակիցն էլ նշեց, որ իրենց մոտ ցամաքային ուղևորափոխադրումն արժի 8.000-10.000 ռուբլի մեկ անձի համար, գները բարձրացել են 2.000-4.000 ռուբլիով, քանի որ մինչ այս աժիոտաժը ուղևորափոխադրման գինը եղել է 6.000 ռուբլի: Չնայած նրան, որ ավիատոմսերի գները բարձրացել է, դա խիստ ազդեցություն չի ունեցել նրա, որ ավտոբուսներով ուղևորափոխադրումն ավելի նախընտրելի դառնա, քան օդայինը: Աշխատակցի նշմամբ՝ ուղևորափոխադրման տեսակը հիմնականում ըստ ցանկության ու նախասիրության է լինում: Ուղևորների հոսքն ընթանում է իր բնականոն հունով և այս իրադրությամբ պայմանավորված՝ այո՛, հնարավոր է նկատել որոշակի աճ, սակայն սրան զուգահեռ պետք է հաշվի առնել, որ կա խնդիր՝ Հայաստանից Ռուսաստան գնացողները շատ չեն, հետևաբար ավտոբուսները հիմնականում դատարկ են գնում, որն էլ իր հերթին ազդեցություն է թողել գների բարձրացման վրա:

Նշենք, որ Ռուսաստան-Հայաստան կամ Մոսկվա-Երևան չվերթների, ուղևորափոխադրումների գները օր օրի տատանվում են և հստակ ասել, թե վաղն ինչ արժեք կունենան դրանք, դժվար է: Ներկա դրությամբ՝ տոմսերի գները բավականին բարձր են և արագ սպառվում են:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում