Օգոստոսի 26-ին ինն ամիս առաջ ԼՂ զորակոչված զինծառայող Աղասի Աբրահամյանի սպանությանն այսօր անդրադարձել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ Աղասի Աբրահամյանը օգոստոսի 26-ին անգիտակից վիճակում տեղափոխվել է զորամասի բուժկետ, այնտեղից էլ հոսպիտալ, որտեղ մահացել է:
Նախարարը չի հերքել, որ Աղասի Աբրահամյանի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ: Օհանյանը տեղեկացրել է, որ բացահայտվել է այն անձանց շրջանակը, որոնք կարող էին ծեծել նրան ու նաև հավելել, որ քրեական գործի շրջանակներում լուրջ աշխատանք է իրականացվել:
Նա հավաստիացրել է, որ բոլոր մեղավորները կպատժվեն: