Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կրեմլյան դավադիրների «սխոդկա».  Եթե ՌԴ-ն հաղթում է Ուկրաինայում, նախկին նախագահները կարող են Հայաստանն արյան բաղնիքի վերածել

Սեպտեմբերի 22-ին Գարեգին Բ-ն հանդիպում է ունեցել Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հետ, և արդեն տեսակետ է հնչում, որ Էջմիածնից կարծես հեղաշրջման նախապատրաստության և իշխանազավթման հոտ է գալիս, ինչը մեծ վտանգով է հղի:

Այս առնչությամբ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ ամենը բլեֆ է. «Իրենք զբաղված են Ռուսաստանի շահերի սպասարկմամբ և իրենց գործունեության քողարկմամբ, որովհետև ենթադրում եմ, որ սրանք Ռուսաստանի հետ այնպիսի պայմանավորվածություններ ունեն, որ որոշել են Ռուսաստանի մեռնելուց առաջ Հայաստանի հարցը լուծեն: Սա դավադրություն է, ուրիշ բան չի կարող լինել: Ես մի հարց եմ տալիս. այդ նախկին երեք նախագահներին գումարած Ղարաբաղի նախկին երկու նախագահները, իրենք ո՞վ են ընդհանրապես: Իրենք ի՞նչ իրավունքով են անտեսում ժողովրդի ընտրության արդյունքները: Ի՞նչ է իրենց ուզածը, երևի որոշել են մինչև Ռուսաստանի կործանումը Հայաստանի բոլոր շահերի հանձնեն, վերջացնեն: Ընդ որում ՀՀ վարչապետը երկրում չէ, ԱԳ նախարարը երկրում չէ, ԱԽ քարտուղարն երկրում չէ, ու մենք տեսնում ենք, թե Հայաստանի շահերի պաշտպանության ինչպիսի դաժան ու սկզբունքային պայքար է գնում դրսում: Եվ այդ ֆոնին սրանք էստեղ դավեր են նյութում: Իրենց պետք է առաջարկել Հայաստանից դուրս գնալ, քանի որ իրենք հայ ժողովրդի շահերի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: 44-օրյա պատերազմը և իրենց կատաղի թշնամանքը ընտրություններով ձևավորված իշխանության և ժողովրդի շահերի դեմ ապացուցում է, որ սրանք պայմանավորվածություն են ունեցել Հայաստանը ծառայեցնել Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերին՝ հայ ժողովրդի տարածքի ու արյան հաշվին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե նրանք շահագրգիռ են քննարկել ոչ թե Հայաստանի շուրջ, այլ Հայաստանում ստեղծված իրավիճակը, Շիրինյանն ասաց. «Իրենք ով են, որ նման բաներ քննարկեն, Հայաստանում կա լեգիտիմ իշխանություն: Եթե տեսնում եք՝ այս ծանր իրավիճակում էլ ժողովուրդը բավականին հանգիստ է: Հայաստանի պրոբլեմն իրենք են, իրենք գնում են, պրոբլեմը լուծվում է: Ընդ որում, իրենք պրոբլեմը ստեղծում են այն ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարությունը փորձում է ստանալ Արևմուտքի աջակցությունն ընդդեմ ռուս-ադրբեջանական ագրեսիայի»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև մտահոգություններին, թե այդ գործիչները հեղաշրջման փորձ կարող են անել. «Դրանք ով են, որ հեղաշրջում անեն, ո՞նց են անելու հեղաշրջում: Նենսի Փելոսին եկավ ի՞նչ ասեց, ասեց՝ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, և դա Հայաստանի շահերին 100 տոկոսով համապատասխանող բանաձև է: Այնպես որ իրենց փոլոր բորձերը դատապարտված են ձախողման, իրենք վերակենդանացման մի շանս ունեն. Եթե Ռուսաստանը հաղթում է Ուկրաինայում, իրենք կարող են Հայաստանն արյան բաղնիքի վերածել, իրենք դա կանեն: Բայց հիմա որևէ մեկը հավատո՞ւմ է, որ Ռուսաստանը կարող է հաղթել: Հռոմեական Կայսրությունը մեռավ, Ռուսաստանն ինչի՞ պետք է ապրի: Դա կրեմլյան դավադիրների սխոդկա է, ոչ ավելին»,-ընդգծեց Լևոն Շիրինյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում