Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

 ԼՂ բնակչության ինքնորոշման համար այժմ հնարավորություն չկա, ՄԱԿ-ի ամբիոնից դրա մասին խոսելը հավելյալ լարվածություն կհաղորդեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

Պարոն Ազիզյան, վարչապետ Փաշինյանը ՄԱԿ-ի Վեհաժողովում իր ունեցած ելույթում  կարճ անդրադարձ է կատարել նաև ղարաբաղյան խնդրին։ Թեև մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի վեհաժողովում հայտարարում էր, թե Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակման որոշել իր կարգավիճակը, այս անգամ ինքնորոշմանը որևէ կերպ չանդրադարձավ։ Հորդորեց միջազգային համայնքին աջակցել, որպեսզի ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունները կարողանան անարգել Ղարաբաղ մտնել՝ տեղում հումանիտար իրավիճակն ու մարդու իրավունքները գնահատելու, մշակութային ժառանգության պաշտպանությունը երաշխավորելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս շեշտադրումները։ Ղարաբաղի  կարգավիճակի մասին անդրադարձ չկատարելն ի՞նչ պատճառներ ունի։

-Առաջին հերթին պետք է նշեմ, որ նախապատերազմական շրջանում փաստացի գոյություն ուներ հակամարտության կարգավորման լեգիտիմ ֆորմատ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, որտեղ համապարփակ կարգավորման համատեքստում դրվում էր նաև ինքնորոշման իրավունքի իրացման հարցը։ Այսօր այդ ֆորմատը գործում է դե յուրե, բայց ձևավորված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում համանախագահ երկրների միջև առկա անհամաձայնությունները գործնականում թույլ չեն տալիս նստել բանակցային սեղանի շուրջ։ Ուստի մենք հասկանում ենք, որ ներկա իրավիճակում ռեալ հնարավորություններ չկան Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման առումով և ընդամենը ՄԱԿ-ի ամբիոնից դրա մասին խոսելը գործընթացին դրական լիցքեր չի կարող հաղորդել, բայց հայ-ադրբեջանական գերլարված հարաբերությունների ու թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ռազմական էսկալացիայի դիմելու բարձր հավանականության ֆոնին, երբ Հայաստանը չունի անվտանգային այնպիսի համակարգ, որը կարող է դիմակայել կամ կանխել նշված ռիսկը, դա ընդամենը հավելյալ լարվածություն կհաղորդի դյուրագրգիռ և ոչ կառուցողական Ադրբեջանին։

-Փաշինյանը նաև հայտարարել է, որ մենք վճռական ենք խաղաղություն կերտել տարածաշրջանում, բայց մեզ պետք է միջազգային հանրության լիարժեք աջակցությունը, որը կանգնած կմնա ինքնիշխան ու ժողովրդավար պետության կողքին։ Արդյոք վերջին ագրեսիան ցույց չտվեց, որ խաղաղության օրակարգը կենսունակ չէ։

-Իհարկե, Ադրբեջանի կողմից ապակառուցողական դիրքորոշումը, ուժի կիրառման և ուժի կիրառման մշտական սպառնալիքները բացառապես դրա մասին են վկայում, բայց անկախ այդ հանգամանքից մենք պարզապես չենք կարող չեղարկել այդ օրակարգը, քանի որ դրա միակ քաղաքական շահառուն հենց Ադրբեջանն է հանդիսանում։ Հետևաբար մենք պետք է առաջնորդվենք խաղաղության օրակարգով` միջազգային հանրությանն ու ռեգիոնալ անվտանգության ճարտարապետության նախագծողներին` խոշոր դերակատարներին ապացուցելով, որ հենց Ադրբեջանն է իր նման գործելաոճով փակուղի տանում նշված օրակարգը և նաև սրան զուգահեռ մենք առաջնահերթ պետք է ձևավորենք անվտանգային այնպիսի միջավայր, որը կենսունակ կլինի զսպելու թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներն ու գործնականում հիմքեր ապահովի նշված օրակարգը սպասարկելու առումով։

-Վարչապետը նշել է, որ իրավիճակը կարող է սրվել, քանի որ անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունները պատշաճ չեն արձագանքում։ ՀԱՊԿ անգործության պայմաններում, ադրբեջանական նոր ագրեսիայի կարո՞ղ ենք սպասել։

Այն որ ՀԱՊԿ-ը որպես կոլեգիալ անվտանգության երաշխիք այլևս չի գործում Հայաստանի համար ակնհայտ էր դեռեւս հետպատերազմյան շրջանում Տավուշում 2020թ-ի հուլիսյան դեպքերի ժամանակ և նույնիսկ ավելի վաղ, ընդ որում կառույցի ոչ միայն ռազմական բաղադրիչը չի զսպում Ադրբեջանի ագրեսիան, այլ նաև քաղաքականը։ Սա իհարկե ունի իր տրամաբանական բացատրությունը և դա առավել քան ակնհայտ արտահայտվում է Ադրբեջանի ու Հայաստանի հետ կառույցի անդամ երկրների հարաբերությունների համեմատությամբ, բայց իրականում բողոքելու փոխարեն մենք պետք է ձեւավորենք նշվածի խորքային պատճառները պարզելու և լուծելու հստակ մեխանիզմներ, ունե՞նք դրա համար բավարար պոտենցիալ, սա արդեն հարցի մյուս կողմն է, որը հասկանալու համար նախ պետք է մոբիլիզացնենք և հաշվարկենք ունեցած ռեսուրսները։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում