Ուկրաինան ոտքի կանգնեց Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակումից հետո։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինան կարողացավ աշխարհը համախմբել ազատության համար պայքարի շուրջ։ Ուկրաինան կարողացավ ազատագրել տարածքների զգալի մասը, որտեղ մտել էին ռուսական զորքերը։ Ուկրաինան ազատում է մարդկանց ռուսական գերությունից։
Իսկ Ուկրաինան կարողացավ փոխել պատերազմի ընթացքը, ուստի յուրաքանչյուր զավթիչ զգաց, որ մենք գնում ենք դեպի հաղթանակ»,-նշել է ն։