Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով ասել է, ինչ է փնտրում Հայաստանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ ամբիոնից, ըստ էության ներառեց ներկայումս Հայաստանի համար երկու առանցքային հանգամանք, որոնք կազմում են անվտանգության մարտահրավերների հակազդման շրջանակը, իհարկե այդ շրջանակում աշխատանքի ոչ միարժեք արդյունավետությամբ: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում բավականին թափանցիկ ակնարկով արձանագրեց Հայաստանի դժգոհությունն այն սուբյեկտներից, որոնք ֆորմալ իմաստով Հայաստանի դաշնակիցներն են և ունեն անվտանգության հարցերում Հայաստանի կողքին կանգնելու և պաշտպանական աջակցություն ցուցաբերելու պարտավորություն: Ընդ որում, Երևանն առաջին անգամը չէ, որ արտահայտում է իր դժգոհությունը, և ավելին՝ եղել են ավելի հստակ գնահատականներ, ավելի ուղիղ: Սակայն առանցքային է այն, որ գնահատականը հնչեցվում է վարչապետի մակարդակով՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից, ինչը քաղաքական պատասխանատվության և կամքի շոշափելի դրսևորում է: Դրան զուգահեռ, սակայն, Նիկոլ Փաշինյանը նաև բավականին հստակ և միարժեք բարձրաձայնեց այսպես ասած «պոտենցիալ դաշնակիցների» կամ միջազգային հանրության պատասխանատվության հարցը: Նրանց, ովքեր կամ բացահայտ, կամ քողարկված, հնարավոր է ակնկալում են նաև քաղաքական խաղ Հայաստանի և ֆորմալ դաշնակիցների բարդ հարաբերության վրա, առանց սակայն այդ խաղի՝ Հայաստանի համար հետևանքի առումով որևէ պատասխանատվության:

Նիկոլ Փաշինյանը միարժեք արձանագրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի հանգամանքն ու այն դատապարտելու անհրաժեշտությունը: Տեղի է ունեցել հարձակում ինքնիշխան պետության տարածքային ամբողջության հանդեպ, ըստ այդմ առկա է միջազգային գնահատականի անհրաժեշտություն, քանի որ խախտվել է միջազգային կարևորագույն սկզբունքը՝ տարածքային ամբողջության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքը: Իսկ այդ սկզբունքը արժեք է ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Հայաստանի համար, և ընդհանրապես որևէ երկրի:

Հետևաբար, կա միջազգային գնահատականի խնդիր, իսկ, եթե չկա այդ գնահատականը, ուրեմն գործնականում կա խաղ Հայաստանի հաշվին՝ Ռուսաստանի դեմ: Ռուսաստանի դեմ խաղը որևէ երկրի կամ երկրների, որևէ աշխարհաքաղաքական բևեռի կամ պետությունների խմբի իրավունքն ու որոշումն է, դա Հայաստանի գործը չէ, բայց Հայաստանի գործն է այդ խաղի մեջ չներքաշվելն ու այդ խաղի ռեսուրս չդառնալը: Այո, Հայաստանը ոչ միայն որևէ պատրանք չունի Ռուսաստանի անվտանգության պարտավորությունների առումով, այլ նաև ունի լրջագույն խնդիրներ ու մարտահրավերներ՝ կապված Ռուսաստան-Թուրքիա և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերության հետ: Բայց, Հայաստանը նաև փնտրում է այդ խնդիրների լուծման հարցում հնարավոր գործընկեր, այլ ոչ թե փնտրում է դաշտ, որտեղ կարող է խաղալ Ռուսաստանի դեմ:

Նիկոլ Փաշինյանի ելույթի տողատակոում գործնականում դա էր, ըստ էության երկկողմ ազդակ՝ թե Արևմուտք, թե նաև Ռուսաստան, որ Հայաստանը չի գործում որևէ մեկի թիկունքում, այլ բաց տեքստով փնտրում է անվտանգություն ու պատասխանատու գործընկերություն, ոչինչ ավելի և ոչինչ պակաս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում