Sunday, 25 09 2022
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Վայոց ձորի մարզի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Դուրս ՀԱՊԿ-ից. Երկուշաբթի ակցիա կանցկացվի
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ
Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Օսկանյանի, ու այլ տիկնանց և պարոնների պիտանելիության ժամկետն անցած լոլոներն այլևս դատապարտված են անտեսման
Կրակոցներ Երևանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Կոտայքի մարզում․ բախվել են բեռնատար «ԳԱԶԵԼ»-ն ու Mini Cooper-ը․ կա վիրավոր
Հոգնել ենք կորցնելուց, դատարկվում ենք, մնայուն բան է մեզ պետք
Արշակունյաց պողոտայում հրդեհված շինության տարածքում առկա է փլուզման վտանգ․ ԱԻՆ
Կարևոր է, որ Փաշինյանն իր ելույթում «ջարդեց» Ադրբեջանի այդ կոնցեպտները
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը
Կրեմլյան դավադիրների «սխոդկա».  Եթե ՌԴ-ն հաղթում է Ուկրաինայում, նախկին նախագահները կարող են Հայաստանն արյան բաղնիքի վերածել
Ալիևի և Էրդողանի ախորժակը միայն ԱՄՆ-ն կարող է զսպել, իսկ Պուտինին պետք է ՀՀ ինքնիշխանությունը
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել Ստեփանակերտի օրվա առթիվ
20:30
Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն
Բացառիկ երևույթ, գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում ունեցել ենք մրցույթ․ Անդրեասյան
ԱԺ նախագահը պետք է մեկնարկի երկրի քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շարք, հրավիրի արտահերթ նիստ
Զմյուռնիայի հայ վերապրողների ժառանգները իրենց գերդաստանների պատմությունները վկայող մասունքները հանձնեցին ՀՑԹԻ-ին
Իրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար. Իրանի ԱԳՆ
«Ռոսէներգոատոմը» նախատեսում է Հայաստանում տվյալների մշակման կենտրոն կառուցել
19:00
Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց Ուկրաինայից
Լարսի անցակետում թեթև մարդատար մեքենաների խցանումներ են առաջացել
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Սահմանապահ Արենիում երեխաները թշնամուց չեն վախենում, երազանք ունեն՝ դառնալ երգչուհի, ֆուտբոլիստ․․․
10 տարվա ազատազրկում՝ դասալքության և դիտավորյալ գերի ընկնելու համար
 ԼՂ բնակչության ինքնորոշման համար այժմ հնարավորություն չկա, ՄԱԿ-ի ամբիոնից դրա մասին խոսելը հավելյալ լարվածություն կհաղորդեր
Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-35 կործանիչներ գնելու հնարավորությունը
Ազգադավություն կլինի, եթե մենք Հայաստան եկած ռուսների նկատմամբ վատ տրամադրվենք
17:30
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք, մահացել է 15 քաղաքացի

Այսօր կարևոր ասելիք ունեմ. Թալին համայնքի համայնքապետի ՔՊ թեկնածու

Սիրելի՛ հայրենակիցներ, Թալին խոշորացվող համայնքի բնակիչներ, Այսօր կարևոր ասելիք ունեմ․ եզրագիծն է հատում նախընտրական քարոզարշավը, որն այս անգամ տարբերվեց մյուսներից։ Տարբերվեց ոչ թե մեր շրջայցերի առատությամբ, այլ նրանով, որ մենք ստիպված եղանք հաղթահարել մեր երկրի առջև կրկին ծառացած լուրջ մարտահրավերներ, դիմադրել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիային և մեր գործուն աջակցությունը ցուցաբերեցինք հայրենիքի պաշտպանության գործում։ Մենք վայրկյան առաջ կանգնեցինք սահմանին, ցավոք, կորցրինք մեր լավ ընկեր Միհրան Ասատրյանին․․․Այժմ էլ մեր տղաներից շատերը սահմանին են։ Այս դժվարին ժամանակաշրջանից առաջ մենք հասցրինք լինել Թալին և Արագածավան համայնքների գրեթե բոլոր բնակավայրերում, շփվել ժողովրդի հետ, լսել նրա ձայնն ու արձանագրել այն խնդիրները, որոնք հրատապ պետք է լուծվեն։

Եվ այսօր, ամփոփելով շուրջ մեկ ամիս տևած մեր նախընտրական քարոզարշավը, արձանագրում ենք մեկ բան՝ մեր խոսքը գործ է, մենք նախանձախնդիր ու հետևողական ենք Թալինի զարգացման գործում և մեր հայրենիքի կողքին կանգնած ենք։ Արձանագրում ենք նաև, որ բնակավայրեր շրջայցերի ընթացքում մեր նախընտրական ծրագիրը հավանության է արժանացել ընտրազանգվածի կողմից, մենք վայելել ենք ձեր ջերմ ու ոգևորող ընդունելությունը, ինչի համար շնորհակալ ենք։ Ուզում եմ անդրադառնալ նաև մեր քաղաքական մրցակցի շահարկումներին առ այն, որ մենք սահման ենք գնացել մեր քաղաքական ռեյտինգի համար։ Հարգելի՛ ժողովուրդ, թե՛ նախընտրական ժամանակահատվածում, և թե՛ դրանից առաջ, մենք զինվորագրվել ենք հայրենիքի պաշտպանությանը և մի՛շտ ենք պատրաստ․․․Ինչ վերաբերում է մյուս շահարկմանը՝ կապված Թալինի զարգացման մի քանի ծրագրի հետ, ապա պետք է նշեմ, որ մեր քաղաքական մրցակիցների ստեղծած արհեստական խոչընդոտների պարագայում այդ ծրագրերը մենք կյանքի ենք կոչել լրացուցիչ ջանքերի, մեծ համառության շնորհիվ։

Հետևաբար, անհեթեթություն է նման ձևով ժողովրդին մեր դեմ վատ տրամադրելու փորձեր անելը և հուսով եմ, դա դուք ինքներդ շատ լավ եք հասկանում։ Սիրելի՛ հայրենակիցներ, ընտրողներ, Ընդամենը մեկ օրից՝ սեպտեմբերի 25-ին, դուք պետք է ձեր վճռորոշ քայլն անեք, և հորդորում եմ ձեր վստահության քվեն տալ մեզ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներիս։ Ինչպես արդեն տեսել եք՝ մենք պատրաստ ենք բարձր պատասխանատվություն ստանձնելու, օրնիբուն աշխատելու, արդարացնելու ձեր սպասումները։ Սեպտեմբերի 25-ին դուք նաև բացառիկ հնարավորություն ունեք ձեր գնահատականը տալու այն ուժերին, որոնք տարիներ շարունակ, ունենալով պետական լծակներ ու լայն հնարավորություններ, գրեթե ոչինչ չեն արել Թալինը զարգացնելու համար, բացի պատասխանատու աթոռը զբաղեցնելուց։ Սիրելի՛ ընտրողներ, մենք քվեաթերթիկում 7-րդ համարն ենք։ Վստահաբար, միասին մենք անելու ենք ամեն ինչ․․․ Ձեր՝ Տավրոս Սափեյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում