Saturday, 20 04 2024
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ

Ալիևի ապատեղեկատվությունն ու Էրդողանի առաջարկը Փաշինյանին

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը, թե հայկական զինուժը սեպտեմբերի 22-ի երեկոյան և գիշերը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի ՊՆ հայտնել է, որ դա չի համապատասխանում իրականությանը և հայկական զինուժը պահպանել է հրադադարը: Ադրբեջանցիների տարածած ապատեղեկատվությունը տալիս է մտորումների տեղիք, հատկապես հաշվի առնելով այն, որ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայից առաջ էլ Բաքուն տարածում էր ապատեղեկատվություն, թե իբր հայկական ուժերը կրակել են իրենց դիրքերի ուղղությամբ: Այդ կերպ Ադրբեջանը նախապատրաստում էր իր ագրեսիան, իբրև թե հայկական ուժերի գործողություններին պատասխանելու նպատակով: Այժմ էլ ադրբեջանական կողմը սկսում է ապատեղեկատվության տարածում, ինչը կամ ունի նույն նպատակը՝ նոր գրոհի քարոզչական նախապատրաստում, կամ պարզապես նպատակ ունի հակակշռել հայկական կողմի տարածած այն տեղեկությանը, որ սեպտեմբերի 21-ի երեկոյան և 23-ի առավոտյան ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարը և լռել միայն հայկական կողմի պատասխան գործողությունից հետո:

Բոլոր դեպքերում, ադրբեջանական ապատեղեկատվությունը մտահոգիչ է, հատկապես, որ դա «զուգորդվում» է ԱՄՆ դեսպանության հաղորդագրությամբ, որն ուղղված է դեսպանատան աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին, հորդորում է չայցելել Վայոց Ձորի, Սյունիքի մարզեր, Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հատված, նաև Տավուշի սահմանամերձ գոտի՝ լարվածության վտանգների պատճառով: ԱՄՆ դեսպանատան համար սա իհարկե պրոֆիլակտիկ գործողություն է, որը սակայն մշտապես առաջացնում է անհանգստություն Հայաստանի քաղաքացիների շրջանում, թեև անգամ այդ հաղորդագրության բացակայության դեպքում, միանգամայն պարզ է, որ սահմանին լարվածությունը և բռնկման վտանգը պահպանվում է և այդ մասին ոչ թե որևէ դեսպանատան հաղորդագրություն է խոսում, այլ խոսում է Հայաստանի վարչապետը ՄԱԿ ԳԱ ամբիոնից: Սրան զուգահեռ, ՄԱԿ ԳԱ շրջանակում հնչել է և մի խոսքը: Թուրքիայի նախագահ Էրդողանը անդրադառնալով Կովկասին նշել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Կովկասում խաղաղության ուղղությամբ, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությամբ: Էրդողանն այդ համատեքստում հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում կարող է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Պրահայում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության առաջին Վեհաժողովը, որին հրավիրված են նաև Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը:

Պաշտոնական Երևանը արձագանքելով այդ հայտարարությանը նշել է, թե չի բացառվում այդպիսի հանդիպում, սակայն դրա մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն այս պահին գոյություն չունի: Էրդողանը նաև հայտարարել էր, թե «իր եղբայր» Ալիևի հետ քննարկում են իրավիճակն ու Թուրքիան մշակում է քայլեր, ուղղված Կովկասի խաղաղությանը: Ի՞նչ քայլերի մասին է խոսքն ու արդյո՞ք «եղբայր Ալիևի» հետ քննարկումների արդյունքում որոշվել է որոշակի ճնշում գործադրել Երևանի վրա՝ Պրահայի հանդիպման համար: Բայց, չէ՞ որ այդ ճնշումը կարող է միայն խաթարել հանդիպումը, ինչպես օրինակ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան խաթարեց հանդիպումը Սամարղանդում: Սեպտեմբերի 16-ին Շանհայի գործակցության կազմակերպության Վեհաժողովի շրջանակում ևս սպասվում էր Փաշինյան-Էրդողան հանդիպում, բայց Հայաստանի վարչապետը ադրբեջանական ագրեսիայի պատճառով չեղարկեց այցը Սամարղանդ:

Եթե Էրդողանը շահագրգռված է Հայաստանի վարչապետի հետ շփումով, ապա պետք է որ անի առավելագույնը՝ մինչև Պրահայի Վեհաժողով ռեգիոնալ կայունությունը պահպանելու համար, որովհետև որևէ նոր լարվածության պայմաններում անհնարին է պատկերացնել, որ Հայաստանի վարչապետը համաձայնի հանդիպել Էրդողանին: Ադրբեջանը կգնա նոր լարվածության, եթե Էրդողանը չունի այդպիսի հանդիպման նպատակ և փորձելու է ստեղծել իրավիճակ, որ Հայաստանի վարչապետը հրաժարվի հաանդիպումից: Այստեղ էական է, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ, որի պետքարտուղար Բլինքենը Նյու Յորքում հանդիպել էր Հայաստանի վարչապետի հետ: ԱՄՆ կարո՞ղ է երաշխավորել, որ Ալիևը չի գնա նոր սրացման: Դատելով ԱՄՆ դեսպանության հայտարարությունից, այդ առնչությամբ առաջանում են հիմնավոր կասկածներ: Իսկ կնշանակի՞ դա արդյոք, որ ուկրաինական ուղղությամբ ռուսական մոբիլիզացիայի քայլին կարող է պատասխան լինել Կովկասի ուղղությամբ ապակայունացմամբ Ռուսաստանին «երկրորդ ճակատի» ռիսկի նոր ալիքի առաջ դնելը: Հարցերը շատ են և բարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում