Friday, 09 12 2022
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը. Պուտին
17:20
ԱՄՆ-ը պատրաստ Է ՌԴ-ի հետ շփումներին հանուն իր ազգային շահերի. Բլինքեն
Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
17:00
Եղանակը Հայաստանում – Դեկտեմբեր 10, 2022
Ջրատարում դի է հայտնաբերվել
Ի տարբերություն նախկին ոչ հաճելի երևույթների, այսօր իշխանությունը, թարսի պես, ընտրված իշխանություն է
Ռուբինյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը
16:21
Եղանակը աշխարհում – Դեկտեմբեր 10, 2022
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը
Ձեր ներքին մաղձը թույլ չի տալիս, որ 100 %-ով բովանդակային քննարկման անցնենք․ Վաղարշակ Հակոբյան
ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարները կոմյունիկե են ստորագրել հանդիպման արդյունքների շուրջ
16:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանը մեր առանցքային գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու
Տպավորություն է, որ Գասպարյան Վովան ձեր ոստիկանապետը չի եղել. Վիլեն Գաբրիելյան
Այսօր դիմում եմ ներկայացրել Գյումրու համայնքապետին, որպեսզի վաղաժամկետ դադարեցվի Գյումրի համայնքի ավագանու անդամի իմ լիազորությունը․ ՔՊ ավագանի Արման Բաղդասարյան
Արցախի իշխանությունն ինչու է հասել Փարիզ՝ մեզ փող տվեք, բայց մենք մնանք ՌԴ կազմո՞ւմ
Պեմզաշենում կրքերը նորից լարվել են. սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժ լուծել. aravot.am
Երևանից` Ստամբուլ. Կլաարի այցը կարող ենք կապել հայ-թուրքական գործընթացի հետ
15:37
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ
Հերի՛ք ա, հանգի՛ստ թողեք զոհերի ծնողներին. մի՛ չարչրկեք այդ թեման. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
15:35
Երևանի կոնյակի գործարանը և Էրազմուս ուսանողական ցանց Երևան հասարակական կազմակերպությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Ռուսաստանի հայերի միության գրած բոլոր բողոքները, կլյաուզաները, բոլորը բերել էին դատարան, որ գործին կցեն
15:27
ԱՄՆ Կոնգրեսը պաշտպանել է միասեռ ամուսնությունները
ՊՊԾ-ն չգյուլլեց այն բաշիբոզուկներին, որոնք Միրզոյանին մահվան դուռը հասցրեցին. Հայկ Կոնջորյան
Աշխարհի տարբեր անկյուններում հնչում են ցեղասպանության վտանգների ահազանգերը․ ՄԻՊ
Հայաստանի ԱԽ քարտուղարի պատասխանն Ալիևի օգնականին
Հանրային քննարկման է դրվել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը
Լուրերի օրվա թողարկում 14:30
Շոյգուն, Պապիկյանն ու ԱՊՀ ՊՆ ղեկավարները ծաղիկներ են դրել անհայտ զինվորի գերեզմանին

Մարդիկ եկել են Ղրիմ աշխատելու, ոչ թե պատերազմ գնալու. հայ համայնքում ոչ ոք չի ուզում ծառայել, բայց տարբերակ չունեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո կայծակնային արագությամբ սպառվել են դեպի Հայաստան օդանավերի տոմսերը, որոնց գները շեշտակի աճել են: Ռուսաստանի տարբեր քաղաքներից և մարզերից դեպի Հայաստան մեծ հոսք կա թե ռուսների, թե  հայերի շրջանում։

Շատ ընտանիքներ, որոնք ունեն մոբիլիզացիայի տարիքի տղամարդիկ, փորձում են վերադառնալ Հայաստան, նաև ռուսներն են փախչում Ռուսաստանից՝ խուսափելով պատերազմ մեկնելու հեռանկարից: Բոլոր ուղղություններով Ռուսաստանից դուրս եկող ճանապարհները խցանված են:

Հատկանշական է, որ խաղաղ ժամանակ շատերն ասում էին, թե առաջինն իրենք կգնան հայրենիքը պաշտպանելու, բայց երբ եկել է պահը, յուրաքանչյուրը մտածում է, թե ինչ ճանապարհով կարող է խուսափել պատերազմ մեկնելուց, հատկապես, որ կոնկրետ այս դեպքում մարդիկ անգամ չգիտեն՝ ինչի՞ համար են վտանգում իրենց կյանքը:

Այս առումով Ղրիմում ևս աշխուժություն է նկատվում, որտեղ հայերի թիվը շուրջ 20 հազարի է հասնում: Ղրիմի հայ համայնքի ղեկավար Գեորգի Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ոչ մեկն էլ չի ցանկանում պատերազմ գնալ, սակայն քանի որ Ռուսաստանի քաղաքացի են, ի՞նչ կարող են անել, պետք է գնան ծառայեն. «Ես տվյալներ չունեմ, թե Ղրիմում քանի հայ պետք է մոբիլիզացիայի շրջանակներում զորակոչվի, բայց ես 4-5 հայի մասին նման տեղեկություն ունեմ, որ արդեն ծանուցագիր են ստացել»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք հայերը չեն փորձում հեռանալ երկրից, գալ Հայաստան՝ չզորակոչվելու համար, և արդյոք այդ առումով խուճապ կա, Գեորգի Հակոբյանը պատասխանեց. «Ո՞վ է ուզում ծառայել, ոչ ոք չի ուզում: Ծառայող լինեին, կգային Հայաստանում կծառայեին: Հայաստանից փախել են, որ չծառայեն, այստեղից էլ ուզում են փախչել, որ այստեղ էլ չծառայեն, բայց տարբերակ չունեն: Մարդիկ եկել են այստեղ աշխատելու, ոչ թե պատերազմ գնալու:

Եթե ՌԴ քաղաքացի ես, քեզ չեն հարցնում, բոլորին էլ տանում են՝ հայերին էլ, ռուսներին էլ: Ով ընկնում է իրենց սահմանած կատեգորիայի մեջ, բոլորին էլ տանելու են»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում