Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

Ռոբերտ Մենենդեսը Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին հատկացվող անվտանգային օժանդակությունը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումները, նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին և առհասարակ վերանայել այդ երկրին հատկացվող օժանդակությունը։

Այս մասին հայտնում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից, նշելով, որ սեպտեմբերի 22-ին պետքարտուղար Բլինքենին հասցեագրված բավական խիստ նամակում Մենենդեսը նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է դերակատարում ունենա ավտորիտար բռնություններին աջակցելու գործում, և որ ինքն ու իր գործընկերները Կոնգրեսում աշխատելու են «907-րդ» բանաձևի կիրարկման նախագահական սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։ 907-րդ բանաձևի կիրարկումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումն ուղղակիորեն ենթադրում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցում։

Մենենդեսը նաև հղում է արել ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի ուսումնասիրություններին, ըստ որոնց՝ պետդեպարտամենտը պատշաճ կերպով Կոնգրեսին չի զեկուցել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակության ազդեցության վերաբերյալ։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը չպետք է անաչառ երևալու համար նվազեցնի ադրբեջանական հարձակումների ծավալը։

Մենենդեսը, մեջբերելով Բայդենի՝ «…երբ բռնապետերը գին չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք ավելի շատ քաոս են առաջացնում» պնդումը, կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարևոր հնարավորություն ունի կանգնելու հայ ժողովրդի կողքին, երբ վերջինս փորձում է հետ մղել բռնատիրական վարչակազմի հարձակումը»։

Անդրադառնալով Մենենդեսի գրությանը՝ Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամ ԱՆի Չաղլասյանը նկատել է. «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Մենենդեսին իր սկզբունքայնության և համառության համար՝ դադարեցնելու ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Այդ գործընթացն ավելի հրատապ դարձավ ադրբեջանական ռմբակոծությունների, ներխուժման և Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի պայմաններում։ Աշխատելով սենատոր Մենենդեսի հետ՝ մենք հետամուտ ենք լինելու օրենսդրությամբ և մեզ հասանելի այլ միջոցներով հասնելու դեպի Ադրբեջան ամերիկյան հարկատուների գումարների հոսքի դադարեցմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում