Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Հաշիվ մաքրելու ժամանակը չէ, Հայաստանը պետք է ազատել «հաշիվ փակելուց»

Սեպտեմբերի 22-ի ուշ երեկոյան Մայր Աթոռում, Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի երեք, և Արցախի երկու նախկին նախագահների հանդիպումը, որի ընթացքում, ըստ հաղորդագրության, նրանք քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: Հանդիպման մասին հաղորդագրության համաձայն, մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները: Հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը չի պարունակում մանրամասներ, բայց ինտրիգն անշուշտ բավականին մեծ է: Երեք նախկին նախագահների հանդեպ հանրության տարբեր շերտերի գնահատականները խիստ տարբեր են, հաճախ ծայրահեղ, արմատական: Այդ ամենի արդարացի հիմքն իհարկե այն է, որ երեք նախագահի հաջորդական նախագահության ընթացքում Հայաստանի հանրության և պետության որակն ու վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ ապրել է հետընթաց և հայտնվել վտանգավորության ավելի մեծ փոսում:

Այն վիճակը, որում այսօր Հայաստանն է, դա առավելապես նրանց ավելի քան քառորդդարյա համախառն կառավարման հետևանքն է, որքան էլ նրանց կողմնակիցներից յուրաքանչյուրը փորձի այդ պատասխանատվությունից «մաքրել» հատկապես իր նախընտրած նախկին նախագահին և պատասխանատվությունը թողնի մյուսների վրա: Միաժամանակ, նրանց համախառն պատասխանատվությունը ամենևին պատասխանատվությունից «մաքրող միջոց չէ նաև գործող քաղաքական ղեկավարության համար: Պարզապես, ամեն ոք ունի իր բաժինը և նախկին նախագահներինն ահռելի է, նվազագույնը այն պատճառով, որ նրանց է բաժին հասնում Հայաստանի անկախության պատմության առյուծի բաժինը: Սակայն, ներկայումս հրամայական է լուծումների, այլ ոչ թե նախկինի հիշեցումների հարցը: Եվ այստեղ բնականաբար առաջին հարցը, որ առաջանում է նախկին նախագահների հանդիպման առնչությամբ, հետևյալն է՝  նրանք կարո՞ղ են նպաստել Հայաստանի համար բարդ իրավիճակում լուծում գտնելուն, ելքեր գտնելուն, արդյունավետ անելիքներ մշակելուն: Ըստ իսկ, այդ հարցի պատասխանը դրական է՝ այո, կարող են: Նրանք ունեն ահռելի փորձառություն, այդ թվում ոչ պակաս բարդ ու ծանր իրավիճակների, հետևաբար ունեն այդ փորրձառությունից բխող ներուժ: Կունենա՞ն այդ ներուժը հանուն հանրային ու պետական շահի ծառայեցնելու կամք, խորիմաստություն, անշահախնդրություն: Սա երկրորդ կարևոր հարցն է, որի պատասխանը մեղմ ասած բաց է: Ընդ որում, կասկածից վեր է, որ այդ պատասխանը չի կարող լինել պարզ: Միաժամանակ, այդ պատասխանը կարող է զգալի մասով արտահայտվել նաև ոչ հրապարակային ցուցիչներով:

Միարժեք է այն, որ նրանց «տնօրինած» համախառն ռեսուրսը՝ փորձառությունից մինչև տնտեսա-քաղաքական կապեր, պետք է դիտարկվի որպես Հայաստանի ու Արցախի կարևոր խնդիրների լուծման միջոց, ու պետք է գտնվի այդ միջոցի առավելագույն արդյունավետության հասնելու մեխանիզմը: Դա էապես կախված է հենց «տնօրինողների» կամքից և լայնախոհությունից, միևնույն ժամանակ նաև գործող քաղաքական ղեկավարությունների խորաթափանցությունից: Այստեղ պետք է առավելագույնս զսպել ցուցադրականության որևէ մոտիվ, որովհետև Հայաստանի շուրջ իրավիճակը բացարձակապես այնպիսին չէ, որ ներքին կյանքի որևէ դերակատար իրեն թույլ տա այդօրինակ ցուցադրությունների ճոխություն:

Միաժամանակ, շատ կարևոր է, որպեսզի նախկին նախագահները իրենց համատեղ աշխատանքով՝ եթե գտնեն դրան հասնելու ներքին կամք, նախ և առաջ կարողանան անել քայլեր ներհանրային հանդարտությունը վերգտնելու ուղղությամբ, ներքին վստահության վերականգնման ուղղությամբ, այդ թվում նաև կարողանալով վեր կանգնել սեփական քաղաքական հավակնություններից: Ցավոք, առայժմ չկան այդ ձևաչափի հուսադրող արդյունքի նախադրյալներ, եթե դատենք մինչ այժմ եղած վարքագծից: Սակայն, ուշ չէ երբեք՝ օժանդակել Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը, որքան էլ այդ ամենը վտանգի տակ են հայտնվել նաև հենց իրենց պաշտոնավարման անարդյունավետության և որոշակի պարագաներում նաև հանցավորության հետևանքով: Կրկնեմ, սակայն, այսօր հաշիվներ մաքրելու ժամանակը չէ, այսօր ժամանակն է, որ ամենափոքր ռեսուրսն անգամ ծառայեցվի մեկ նպատակի, որպեսզի Հայաստանը և Արցախը այլևս չփակեն որևէ մեկի աշխարհաքաղաքական խաղի հաշիվը: Այլապես, եթե հավաքը ընդամենը միմյանց հետ հաշիվներ մաքրելու, ու նաև իշխանության հետ հաշիվ մաքրելու համար է, ապա դրանով ընդամենն էլ ավելի է ծանրանալու այդ գործիչների պատասխանատվությունը Հայաստանի և Արցախի մարտահրավերների և հետևանքների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում