Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Տաջիկստանը պետք է շնորհակալ լինի Ղրղզստանին, որն իրեն ուզում է հեռացնել ՀԱՊԿ-ից, Հայաստանը ևս չպետք է հապաղի

Ղրղզստանը նախաձեռնել է Տաջիկստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու ընթացակարգ։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը։

«Այո, մենք նախաձեռնել ենք այս հարցը։ Մենք արդեն մի քանի անգամ բարձրացրել ենք ու պատրաստվում ենք նորից բարձրացնել։ Մասնակից պետությունների միջև ծագած հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Եթե ​​ինչ-որ մեկը փորձի ուժ կիրառել, ապա առաջարկում ենք նրան հեռացնել կազմակերպությունից։ Ինչո՞ւ է դա անհրաժեշտ, երբ դառնում ես ՀԱՊԿ անդամ և ակնկալում պաշտպանություն արտաքին սպառնալիքից, բայց կազմակերպության ներսում կոնֆլիկտ ես ստանում երկրի հետ։ Ժամանակն է, որ մեր երկրները վերանայեն կանոնադրության որոշ հատվածներ, որոնք նախատեսում են նման պահեր» ,- ընդգծել է Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ում առկա մթնոլորտը շատ օրինաչափ է․ «Այդ կառույցում մնացել է անձամբ Պուտինն ու իր սատելիտ արբանյակ Լուկաշենկոն։ Իսկ մնացածին ՀԱՊԿ-ը պետք է այնքան, որքան տրամվային՝ անվադողերը։ Հետևապես մարդիկ ձև են գտնում՝ ոնց անեն գլուխներն ազատեն։Ես կարծում եմ, որ որքան էլ  կա կոնֆլիկտ Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև ու Ղրղզստանը հարուցել է գործընթաց ընդդեմ Տաջիկստանի, պետք է տաջիկները շնորհակալ լինեն Ղրղզստանին։ Ղրղզստանն ինքն իր համար էլ պետք է նման գործընթաց նախաձեռնի, Հայաստանն ու Ղազախստանը՝ ևս։ Ի վերջո մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ կոչված հապավման մեջ բոլոր չորս տառերն էլ բովանդակազուրկ են։ Այնտեղ  հավաքական ոչինչ չկա, անվտանգություն չկա, պայմանագիրը չունի ավելի մեծ քաշ, քան այն թուղթն է, որի վրա այն զետեղված է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ այս ամենի ղեկավարը Պուտինն է, իսկ նա այդ կազմակերպությունը դիտարկում է այնպես, ինչպես իր հարեմը։

Ռուբեն Մեհրաբյանը շեշտում է՝ Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալու  իր որոշումն արագացնի․ «Ես իմ ելույթներում բազմիցս ասել եմ, Հայաստանը ոչ թե այն երկընտրանքի առաջ է՝ մնալ  ՀԱՊԿ-ում, թե ոչ, այլ Հայաստանի երկընտրանքը հետևյալն է՝ կա՛մ ՀԱՊԿ, կա՛մ զենք, կա՛մ ՀԱՊԿ, կա՛մ պետություն, կա՛մ ՀԱՊԿ, կա՛մ անվտանգություն, ՀԱՊԿ կամ զարգացում։ Այդ  երկընտրանքն է, որը լուծվում է ՀԱՊԿ-ից դուրս գալով»։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը գտնում է՝ Հայաստանին Ղազախստանի ու Տաջիկստանի խնդիրները չպետք է մտահոգեն և մենք այս գործընթացում որևէ մասնակցություն չպետք է ունենանք։

Ըստ Սարգսյանի՝ մենք  օր առաջ պետք է դուրս գանք այդ կազմակերպությունից․ « Պետք է հստակ քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշում ունենանք՝ մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից։ Եվ այստեղ բնավ կապ չունի՝ այդ կառույցը լավ է աշխատում, թե ոչ։ Այդ ամենը մեզ համար էական չէ։ Իմ դիրքորոշումը սա է․ ցանկացած այլ քաղաքական, քաղաքացիական, հասարակական  գործիչ, որ ասում է՝ ո՛չ, մենք մնում ենք այնտեղ, ինձ հետ լուրջ խնդիր ունի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում