Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վարչապետ Փաշինյանի ՄԱԿ ԳԱ-ի 77-րդ նստաշրջանի ելույթում հնչած որոշ թույլ և ուժեղ ձևակերպումների մասին

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վարչապետ Փաշինյանի ՄԱԿ ԳԱ-ի 77-րդ նստաշրջանի ելույթում հնչաց որոշ թույլ և ուժեղ ձևակերպումների մասին

➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖

1. «Վերջին ագրեսիան տեղի է ունենամ այն պահին, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հումանիտար հետևանքները դեռ չեն լուծվել»: 👇

Սա կորսված հնարավորությունների նախադասություն է: Այն առնվազն պետք է ձևակերպվեր հետևյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ վերջին ագրեսիան տեղի է ունենում այն պահին, երբ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հումանիտար հետևանքները մնում են դեռ չլուծված»:

2. «ԼՂ հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն: Մենք կոչ ենք անում աջակցել ՄԱԿ մարդասիրական գործակալությունների անվտանգ և անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական, մարդու իրավունքների իրավիճակւ տեղում գնահատելու և մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու նպատակով: Մենք կարևորում ենք, որ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հնաձանակատարի գրասնեյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելությունը պետք է մուտք ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ադրբեջանը երկու առաքելություններն էլ արգելափակում է արհեստական քաղաքական նախապայմաններ դնելով»: 👇

Սա հաջողված պարբերություն է:

3. «Դատապարտելի է, որ Ադրբեջանը կասեցրել է հայ ռազմագերիների հայրենադարձության գործընթացը»: 👇

Սա հիմնահատակ սխալ ձևակերպում է: Պետք էր հարթակն օգնագործել և մի քանի նախադասությամբ ներկայացնել, որ այս հումանիտար հարցը քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից և Ադրբեջանի նման քաղաքականությունը տրամաբանորեն կապել պետական մակարդակով հայատյացության, արմենոֆոբիայի և այլնի հետ:

5. «Շատ կարևոր է փաստել, որ ադրբեջանական հարձակումների թիրախը ոչ միայն Հայաստանի անկախությունն է, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այլ նաև՝ Հայաստանի ժողովրդավարությունը»: 👇
Սա ելույթի ամենաուժեղ մեսիջ էր:

6. «Միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ տարածքներում կարևոր գործիք կլինի տարածաշրջանային կայունության համար»: 👇

Այս նախադասության միտքը լավն է, բայց կարելի էր այն փոքր ինչ բացել՝ մեր ակնկալիքների վերաբերյալ առավել հստակություն մտցնելու համար:

7. «Ես հավատում եմ երկարաժամկետ կայունության, անվտանգության և խաղաղության հաստատման ներուժին»:👇

Պետք չէր ելույթն ավարտել այդքան լավատեսական տրամադրություններով: Այս իրավիճակում նույնիսկ ամենաթիրախային ձևակերպումներով լի ելույթը երբ ավարտվում է լավատեսական ձևակերոպումներով՝ թուլանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում