Ռուսասատանն այլեւս Հարավային Կովկասի ճակատագիրը որոշող չի կարող լինել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սարո Սարոյանը:
Նրա խոսքով՝ այս պահին տարածաշրջանում հիմնական խաղացողը Թուրքիան ու արեւմուտքն են․ «Ռուսաստանին ձեռնտու է, որ Հարավային Կովկասը լինի թուրքական ազդեցության տակ: Հարավային Կովկասի համար պայքարը դեռևս չի ավարտվել. այն ներքին ու արտաքին լուրջ տեղաշարժեր է բերելու այստեղ»: Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանը նուրբ լարի վրա է խաղում, իր հնարավորությունների դաշտը գնալով նեղանում է«Հայաստանն իր արտաքին սահմանների տեսակետից «անկյուն քշվածի» կարգավիճակում է գտնվում»: