«Ոգեզէն»-ը բաց հարթակ է, որը զբաղվում է Հայաստանում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ձևավորմամբ և առաջխաղացմամբ։ Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը հանդիսանում է պաշտպանականան ձևաչափ և գաղափարախոսություն, որը հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական ենթակառուցվածքը կազմում է պետության պաշտպանական ներուժի ընդամենը 2%-ը, իսկ պաշտպանական ներուժի մնացած 98%-ը ներկայացնում է հասարակությունը /մասնավորապես՝ նախաձեռնող և պատրաստված շերտերը/, ենթադրում է հասարակության ջանքերի համապարփակ և ամբողջական մոբիլիզացիա՝ հանուն երկրի պաշտպանության։ «Ոգեզէն» հարթակը ձևավորվել է, որպեսզի ներկայացնի և ապահովի հասարակության առավել ակտիվ պաշտպանական նախաձեռնությունների առաջախաղացումը, այդ թվում՝ ՈՄԱ, Ազատազէն, ԱՏՁՄ, Գմբեթ, ՍԻԱ ևն։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության «Ոգեզէն» հարթակի հանրային կապերի պատասխանատու Աննա Դանիելյանի հետ: