Monday, 04 12 2023
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուկրաինայի դեմ խաղում

Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի 5-րդ տուրում վաղը Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհուրընկալի Ուրիաինային։ Մեր հավաքականն այս պահին ունի 3 միավոր և եզրափակում է առաջին ենթախմբի մրցաշարային աղյուսակը։ Ուկրաինան 7 միավորով երկրորդն է և երկու միավորով է զիջում առաջատար Շոտլանդիային։ Հայաստան ժամանելուց առաջ ուկրաինացիները հյուրընկալվելիս 3։0 հաշվով պարտվել են Շոտլանդիային։ B դիվիզիոնում տեղը պահպանելու համար մեր ազգային թիմին անհրաժեշտ է առաջիկա խաղում հասնել դրական արդյունքի։ Հիշեցնենք, որ որակազրկման պատճառով վաղը խաղադաշտ դուրս չի գա Հայաստանի հավաքական ավագ Վարազդատ Հարոնյանը, ինչպես նաև առաջատար կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Շոտլանդիայի դեմ խաղում կարմիր քարտ ստացած Կամո Հովհաննիսյանին և Արման Հովհաննիսյանին Խոակին Կապառոսը հավաքական չի հրավիրել։

Չնայած կադրային խնդիրներին հավատում ենք, որ Հայաստանի հավաքականին կհաջողվի հաղթել։ Ներկայիս ծանր իրավիճակում նույնիսկ փոքրիկ հաղթանակները մեզ հարկավոր են օդի և ջրի պես։ Վերլուծելով ազգային հավաքականում տիրող վիճակը փորձենք հասկանալ ինչ մարտավարությամբ և մեկնարկային կազմով Խոակին Կապառոսը կսկսի պայքարը։ Հաշվի առնելով, որ այսօր Կապառոսի տրամադրության չկա գեթ մեկ նոմինալ կենտրոնական հարձակվող կարծում ենք, որ իսպանացի մասնագետը կնախընտրի 4-4-2 դասավորությունը։ Դարպասում կլինի Դավիթ Յուրչենկոն, իսկ պաշտպանության կենտրոնում Անդրե Չալըշըրը և Հրայր Մկոյանը։ Պաշտպանության աջ եզրում կգործի Հովհաննես Համբարձումյանը, իսկ ձախ եզրում` հավաքական վերադարձած «Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանին։ Հենակետային գոտում տեսնում ենք Արտակ Գրիգորյանին և Լուկաս Սելարայանին։ Կիսապաշտպանության աջ եզրում կլինի Արտակ Դաշյանը, իսկ ձախ եզրում՝ Խորեն Բայրամյանը։ Հարձակման գծում կարծում ենք կտեսնենք Վահան Բիչախչյանին և Տիգրան Բարսեղյանին։ Սա թերևս ամենաօպիտմալ կազմն է։ Ազգային հավաքականի մեկնարկային կազմում արժանիորեն կարող է լինել նաև «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հովհաննիսյանը։ Կիսապաշտպանության կենտոնում սակայն Կապառոսը հավանաբար նախապատվությունը կտա Սելարայնին։ Ընդունենք նաև, Ուկրաինայի պես հավաքականի դեմ խաղում հենակետային գոտում անհրաժեշտ է նաև այսպես կոչված քանդող ֆուտբոլիստ ի դեմս Արտակ Գրիգորյանի։ Ամեն դեպքում չենք կասկածում, որ Հովհաննես Հարությունյանին Կապառոսը վաղը կտրամադրի խաղժամանակ։ Խաղադաշտում կտեսնենք նաև Ժիրայր Շաղոյանին, որը տևական ժամանակ չէր հրավիրվում ազգային թիմ։ Վերջերս այս ֆուտբոլիստը տեղափոխվեց Սոֆիայի ԲԿՄԱ և ելույթ է ունենում Բուլղարիայի առաջնությունում։

Չմոռանքն, որ սեպտեմբերի 27-ին Հայաստանի հավաքականը Դուբլինում խաղալու է Իռլանդիայի հետ։ Մեր հավաքականում կան ֆուտբոլիստներ որոնք դեղին քարտ ունեն և որակազրման վտանգի առաջ են։ Այս պահին մեր հավաքականում խնդրահարույց է թերևս առջևի գիծը։ Բիչախչյանն ու Բարսեղյանն այո հաջող են գործում եզրերում բայց ընդունենք, որ Հայաստանի հավաքականին անհրաժեշտ են մաքուր հարձակվողներ։ Կարծում ենք ճիշտ կլիներ, որ հավաքականում լիներ արգենտինական «Բոկա Խունյորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։

Վերջինս տեղ չի գտել Խոակին Կապառոսի ցուցակում։ Մեկ այլ կենտրոնական հարջակվող Ալեքսանդր Կարապետյանը մարզավիճակի հետ կապված խնդիրներ ունի և կարծում ենք պատրաստ չէ օգնելու Հայաստանի հավաքականին։ Ինչևէ, Հայաստանի դեմ խաղին մեխ կորուստով կներկայանա նաև Ուկրաինայի հավաքականը։ Վնասվածքի պատճառով ազգային թիմին չի միացել Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն։ Հայաստան-Ուկրաինա հանդիպումը կսկսվի ժամը 17-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում