Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Հայաստանն արել է իր կամային քայլը, ու շարունակում է այն. ավելիի պահանջը մանիպուլյատիվ է

ՄԱԿ գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հնչեցրած ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի նոր դրսևորումների բարձր հավանականության մասին, միջազգային հանրությանը հայտնելով այդ վտանգները կանխարգելելու անհրաժեշտության մասին: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում շեշտել է Հայաստանի ժողովրդավարական ընտրությունը, նշելով, որ Հայաստանը անգամ 44-օրյա պատերազմից հետո մնաց ժողովրդավարական ուղղուն հավատարիմ և ադրբեջանական ագրեսիան հարձակում է նաև ժողովրդավարության դեմ, հետևաբար կա նաև Հայաստանին այդ հարցում՝ ոչ միայն տարածքային ամբողջության, այլ նաև ժողովրդավարության պաշտպանության հարցում աջակցելու անհրաժեշտություն: Այդ հայտարարությունը տալիս է հատկանշական հիշատակման առիթ:

2018  թվականի թավշյա հեղափոխությունից հետո Եվրամիություն կատարած առաջին այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրում էր Հայաստանի ժողովրդավարական հաղթանակը՝ ժողովրդական հեղափոխության միջոցով, և նշում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժով լուծելու որևէ փորձ համարժեք կլինի նաև ժողովրդավարության դեմ ագրեսիայի: Դժբախտաբար, Հայաստանի այդ բանաձևը չունեցավ բավարար միջազգային ընկալում կամ աջակցություն, թերևս այն պարզ պատճառով, որ չէր պարունակում միջազգային խոշոր դերակատարների համար կարևոր տնտեսա-քաղաքական շահեր: Պետք է խոստովանել, որ ժողովրդավարությունը մեծ հաշվով գործիք է, որ կիրառվում է մեր տերություններից որոշների քաղաքական նպատակների համատեքստում, ու այդ գործիքի կիրառումն ու դրա հանդեպ ուշադրությունն ու պատասխանատվությունը պայմանավորվում են այդ քաղաքական շահով: Կա՞ այդ շահն այսօր, երբ խոսքը վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս փուլին:

Ժողովրդավարության պաշտպանի դիրքում գտնվող դերակատարների ուշադրությունն ակնառու է, սակայն առայժմ բացակայում են նրանց ներկայացրած հստակ և միարժեք մեխանիզմները, որոնք կերաշխավորեն Հայաստանի տարածքային ամբողջության, սահմանների անձեռնմխելիության ու ժողովրդավարության պաշտպանությունը: Ընդ որում, այստեղ հաճախ խոսվում է այն մասին, որ ժողովրդավարության պաշտպանի դիրքերից ներկայացող առաջատար երկրները, կամ այլ կերպ ասած՝ Արևմուտքը, Հայաստանին ձեռք է մեկնում, սպասելով պատասխան քայլի: Եվ այդպիսի քայլ է դիտարկվում այսպես ասած ռուսական ազդեցությունից պոկվելը: Առերևույթ այդ տրամաբանական թվացող փաստարկը կամ դիտարկումը, գործնական քաղաքականության իմաստով մեղմ ասած կաղում է, որովհետև Հայաստանի ժողովրդավարական ընտրությունն ու անգամ ծանր անվտանգային մարտահրավերների պայմաններում այդ ընտրությանը հավատարիմ մնալու ակնառու ջանքը արդեն իսկ Հայաստանի քայլ են, ընդ որում բավականին կամք, ջանք պահանջող քայլ, որն արվում է չափազանց բարդ աշխարհաքաղաքական միջավայրում:

Պահանջել Հայաստանից ավելին, գոնե այս պահին, նշանակում է գնալ մանիպուլյացիայի՝ կամ դնել Հայաստանի առաջ իռացիոնալ պահանջներ և օգտագործել Հայաստանը պարզապես սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար, առանց Հայաստանի անվտանգության մասին իրապես և խորապես մտահոգ լինելու, կամ պարզապես պատրվակ փնտրել Հայաստանի հարցադրումներից և անվտանգության երաշխիքների մասին խոսակցությունից հրաժարվելու համար, երաշխիքներ տրամադրելուն պատրաստ չլինելը չխոստովանելու համար: Գործնականում, թերևս այդ ակնարկն էր նաև ժողովրդավարության ասպեկտի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչող հիշեցման առաջնային մոտիվներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում