Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Վերականգնման կոդը որ հանկարծակի ստանում եք մեյլին կամ հեռախոսին, մի վախեցեք. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.

Ես ֊ Ֆեյսբուքի կամ Ինստագրամի վերականգնման կոդը որ հանկարծակի ստանում եք մեյլին կամ հեռախոսին, մի վախեցեք, վտանգ չկա

Ես ֊ նույն բանը երկու օր հետո, ավելի մանրամասն։

160 հոգի մեսենջերում գրառումից անմիջապես հետո եւ դրանից հետո անընդմեջ ու մինչեւ հիմա ֊ հենց նոր Ֆեյսբուքիս վերականգնման կոդը ստացա։ Ինչ անեմ՞։ Ինձ կոտրե՞լ են։ Պարոլս փոխեմ, թե տան հասցեն փոխե՞մ։

Եվս 135 հոգի։ ֊ Հենց նոր Ֆեսյբուքի կոդ ստացա։ Պրոֆիլս ջնջե՞մ։ Արդեն ջնել եմ պրոֆիլս, հիմա ինչ անեմ։

Ես ֊ բոլորին հերթով ֊ ախր էսօր գրել եմ դրա մասին, երկու օր առաջ գրել եմ։

Մի քանի հոգի ֊ բայց ես մեսենջերով նոր եմ գրել ձեզ, նայեցի, երկու օր առաջ ինձ բան չէիք գրել։

Եվս մի քանի հոգի ֊ որտե՞ղ եք գրել։

Ես ֊ Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,

Ու չեն խայտար քու ալյակք,

Միթե հայլվույդ մեջ անձկավ

Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն

Ալյակքդ երկնի կապույտին,

Եվ այն ամպոց լուսափթիթ,

Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,

Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,

Սիրեմ քեզի պես ես ալ

Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի

Ճակատս այնքան խոկ ունի,

Որքան ունիս դու փրփուր՝

Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին

Բույլքն աստեղաց երկնքին,

Նըմանիլ չես կրնար դուն

Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,

Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,

Ամպերը չեն թրջեր հոդ,

Երբ խաղաղ եք դու և օդ,

Լըճա՛կ, դու ես թագուհիս,

Զի թ՝հովե մալ խորշոմիս,

Դարձյալ խորքիդ մեջ խըռով

Զ՝իս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,

«Քնար մ՝ունի սոսկ – ըսին.

Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»

Մյուսն ալ ըսավ – «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – «Հե՜գ տղա,

Արդյոք ինչո՞ւ կը մըխա,

Թերեւս ըլլա գեղանի,

Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – «Սա տըղին

Պատռե՛նք սիրտը տըրտմագին,

Նայինք ինչե՜ր գրված կան․․․»

– Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․

Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,

Զի քու խորքիդ մեջ անձկավ

Հուսահատ մը նայեցավ․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում