Monday, 03 10 2022
12:45
Հնդկաստանը սկսել է ռազմական ուղղաթիռներ արտադրել
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 910 նոր դեպք
Ռուբեն Վարդանյանի միջոցով ՌԴ-ն Արցախում ձգտում է հասնել ավելի կառավարելի իշխանության
12:15
Լուլա դա Սիլվան եւ Բոլսոնարուն անցել են Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Եվրամիության ներկայացուցչի խայտառակ գրառումը
Երկիրը չի կարող զարգանալ առանց գիտության. «Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի» համաժողովը՝ Երևանում
Խայտառակություն է Երևանյան լճի աղբը
ՄՊՀ պատվիրակությունը մեկնել է Լեհաստան. մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի
Ի՞նչ է նշանակում՝ չեն թողնում իրենց ջրագծին միանանք. փակենք այգին, ասենք՝ մեր բարեկարգածն ա, չնայե՞ք
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլերին
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 3, 2022
6 ահազանգ` արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի ապօրինի շինության մասով արձանագրություն կազմե՞լ ենք․ քաղաքապետ
11:00
Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
10:51
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 3, 2022
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2022
10:37
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 3, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Օրվա թիվը` 11 900
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
09:30
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ
Բյուջեն գրելիս հույսը դրել են նրա վրա, որ ՌԴ-ից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովի տնտեսական երկնիշ աճ

«Մարալիկի առողջության կենտրոնը» նոր թվային ռենտգեն սարք ունի

ՀՀ կառավարությունը առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Մարալիկի առողջության կենտրոնին» տրամադրել է նոր թվային ռենտգեն սարք: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Մարզպետարանից հիշեցրել են, որ «Մարալիկի առողջության կենտրոն» Շիրակի մարզպետն այցելել էր մայիսին, այցի ընթացքում ռենտգեն սարքավորման խնդրի մասին էր բարձրաձայնվել։ Շիրակի մարզպետի միջնորդությամբ ՀՀ կառավարությունը առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Մարալիկի առողջության կենտրոնին» տրամադրել է նոր թվային ռենտգեն սարք, որի գործարկումն արդեն կօգնի տարածաշրջանի ազգաբնակչության սպասարկումը դարձնել առավել հասցեական և որակյալ։

«Մենք իսկապես հակված ենք, որ մարզի բոլոր բուժհաստատությունները հագեցած լինեն անհրաժեշտ բուժսարքավորումներով։ Բժշկական կենտրոն մեր նախորդ այցելության ժամանակ արձանագրել էինք մի քանի խնդիր, դրանցից հրատապ լուծում պահանջողը սարքավորման հարցն էր, այս բացը տարիներ շարունակ կար և, հատկապես վերջերս՝ առավել շատ շփվելով համայնքի բնակչության հետ, արձանագրել ենք, որ անհրաժեշտությունը կա։ ՀՀ կառավարությանը դիմելուց հետո շատ կարճ ժամանակահատվածում հարցը լուծում ստացավ։ Վստահ եմ, ազգաբնակչությունը, որ սպասարկվում է կենտրոնում, կշահի այս ամենից։ Շիրակի մարզի յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր բնակավայր պետք է համաչափ զարգանա, սրան է նաև միտված, որ «Մարալիկի առողջության կենտրոնի» հետ հեռահար ծրագրեր կան նաև հաջորդ տարվա համար, լիահույս եմ, որ հաջորդ տարվա մեկնարկին էլ ավելի կկարողանանք ընդլայնվել»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։

«Մարալիկի առողջության կենտրոնի» բուժանձնակազմը շնորհակալություն է հայտնել խնդրի լուծման համար։ Նշվել է, որ բուժհաստատությունը 17 բնակավայրերի շուրջ 20 հազար ազգաբնակչություն է սպասարկում, նախկինում նեղ ռենտգեն հետազոտություն անցնում էին Գյումրիում, առաջ էր գալիս նաև տրանսպորտի խնդիր, նախազորակոչային և զորակոչային տարիքի տղաների, սոցիալական փաթեթից օգտվող քաղաքացիների և մնացած ազգաբնակչության համար, որոշ ծառայություններ էլ իրականացվել են Գյումրի բժշկական կենտրոնի շրջիկ ռենտգեն սարքի միջոցով, այժմ խնդիրները լուծում են ստանում թվային նոր սարքի առկայությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում