Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 6 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 144 հազար 364-ի:
Այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 545 հազար 855 դեպքից 7 մլն 322 հազար 812-ն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:
226 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: