Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 22-ին ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղում այրվում է տուն:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմաշ գյուղի Հարեյան փողոցի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:13-ին, մարվել` 14:31-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ), խոհանոցը (մոտ 10 քմ) և սանհանգույցը (մոտ 4 քմ):