Կտրուկ շարժումները մեր կողմից արկածախնդրություն կլինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Պատգամավորը կարծում է, որ վեկտորների փոփոխությունը և խաղերի մեջ ներքաշվելը Հայաստանի շահերից չի բխում․ «Պետք է ռիսկերը կառավարելի դարձնել, նոր հետո մտածել ռազմաքաղաքական փոփոխության մասին»: