Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Վրաստանում սկսել են հասկանալ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը սպառնում է նաև իրենց

«Սամցխե-Ջավախքի մեդիա» վերլուծական կենտրոնի տնօրեն,  հասարակական գործիչ Էդուարդ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով  այս տեսանյութը, որը նկարված է Իրանում,  հարցադրում է արել՝  Վրաստանում ի՞նչ են մտածում Ադրբեջանի ու ադրբեջանցիների՝ տարածաշրջանում այսպիսի պահվածքի վերաբերյալ։ Միթե չեն տեսնում ու չեն մտահոգվում, թե ինչ է կատարվում ընդդեմ Հայաստանի ու Իրանի։ Արդյոք ադրբեջանցիների հաջորդ ծրագիրը Վրաստանում իրավիճակն ապակայունացնելը չէ։

Պարոն Այվազյանը «Առաջին լրատվական»-ին տրամարդեց մի քանի լուսանկար, որտեղ պարզ երևում է,  որ ադրբեջանցիները տարածքային հավակնություններ ունեն նաև Վրաստանի հետ կապված։

Մեզ հետ զրույցում Էդուարդ Այվազյանը հիշեցրեց, թե ինչ տեղի ունեցավ Դավիդ Գարեջիի վանական համալիրի հետ, երբ Ադրբեջանը փաստացի Վրաստանի ձեռքից խլեց հին վրացական մենաստանը, որն ասում է իբրև ալբանական է ու իրենցն է եղել․ «Դրանից բացի՝ կողքին էլ մեծ ռազմական բազա հիմնեց որպեսզի Վրաստանը չկարողանա ոչ մի ձևով հակազդի։ Շատ հաճախ Վրաստանի հոգևորականներին թույլ չեն տալիս գնալ Դավիդ Գարեջիի  վանական համալիր»։

Մեր զրուցակիցը պատմեց, որ Վրաստանում ադրբեջանական համայնքը վերջերս  շատ լկտի է իրեն պահում, տարբեր հարցեր ու պահանջներ  բարձրացնում թուրքաբնակ Մառնեուլիի շրջանում․ «Առայժմ անջատողական դրսևորումներ չկան, բայց վտանգը կա։Պահանջներից բացի, մենք անցած տարի տեսանք, որ վրացիների ու ադրբեջանցիների միջև բախումներ էլ եղան, որն ընդամենը խանդի հետ կապված կենցաղային մի հարց էր, բայց հարյուրավոր մարդիկ դուրս եկան ու մեծ անհանգստություններ պատճառեցին տեղի բնակիչներին՝ անհնազանդության ակցիաներ, որտեղ մարդիկ մահակներով էին»։

Էդուարդ Այվազյանը կարծում է, որ նման հարցերը բարձրացնելով  կկարողանան հասնել նրան, որ Վրաստանի իշխանություններն էլ տեսնեն, թե ինչ նպատակներ կարող են ունենալ ադրբեջանցիները․ «Ի դեպ ադրբեջանցիներն այստեղ գործում են Ադրբեջանի իշխանությունների ուղիղ հրահանգով։ Այստեղ շատ մեծ ազդեցություն ունի SOCAR-ը, մեծ ֆինանսական հոսքեր կան։ Իրենց կենտրոններով, սպորտ-կոմպլեքսներով ամեն հարմարություն ստեղծել են, որպեսզի ադրբեջանական համայնքն ակտիվանա ու  ինչ-որ հարցեր կարողանա բարձրացնել։ Նույնիսկ քաղաքականության մեջ  իրենք շատ մեծ դերակատարություն ունեն»։

Այվազյանը գտնում է, որ նույն վտանգները կան նաև Թուրքիայի հետ կապված․ «Հիշեցնեմ, որ դեռ անցած տարի ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ, որտեղ Էրդողանը  Վրաստանի հետ կապված  տարածքային պահանջներ էր առաջ քաշում։ Ախալցխան, որտեղ մենք հիմա ապրում ենք, իրենք համարում են, որ եղել է թուրքական։Մեծ հավաքի ժամանակ Էրդողանը բանաստեղծություն է ընթերցում՝ ասելով, որ իրենք մի օր գալու են իրենց երազանքների քաղաք։ Ասում են՝ դուք սպասեք, մենք կգանք։ Տեղյակ եք նաև Բաթումիի մասով ունեն հավակնություններ։ Այստեղ միլիոնավոր դոլարի ներդրումներ են արել և Էրդողանը ևս բազմիցս հայտարարել է, որ Բաթումին իրենցն է։ Իրենք, սակայն, նման հայտարարություններ են անում, հետո փորձում մի փոքր շտկել իրավիճակը։Երբ հանդիպում են Վրաստանի իշխանությունների հետ՝ մի փոքր այլ ձևակերպումներ են տալիս, բայց  հստակ է, որ իրենց մտքում դա կա»։

Մեր զրուցակիցը  ցավով է նշում, որ դեռ 90-ականներից իշխանությունների վարած սխալ քաղաքականության հետրևանքով Վրաստանում Արցախն ինչ-որ չափով փորձել են համեմատել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ ինչի պատճառով չկար շատ լուրջ գիտակցում Վրաստանում, որ իր բարեկամը քրիստոնյա Հայաստանն է, ոչ թե Թուրքիան ու Ադրբեջանը․ «Ադրբեջանցիներն էլ փորձել են համոզել, թե հայերը Ջավախքում կանեն նույն, ինչ արել են Արցախում։ Այդ հակահայկական տրամադրությունները լայնորեն տարածվել են Վրաստանում, իսկ ՀՀ իշխանությունները դրան չեն փորձել հակազդել։Այնպես է ստացվել, որ հանրության մոտ հակահայկական դրսևորումները մեծ ծավալներ են ստացել»։

Ըստ Այվազյանի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ՀՀ իշխանությունները փորձել են սերտացնել իրենց հարաբերությունները Վրաստանի հետ, դրա  շնորհիվ՝  Վրաստանի իշխանությունների գիտակցումը մի փոքր փոխվել է։ Իրենք էլ՝ Դավիդ Գարեջիի դեպքերից, Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումից  հետո համոզվեցին, որ Ադրբեջանը պրոռուսական դրևսրումներ ունի։ Մի փոքր բարդ է այդ ամենը գնահատելը, բայց կարող եմ ասել, որ երբ ՀՀ իշխանությունները փորձեցին սերտացնել հարաբերությունները, վրացական իշխանությունների մոտ փոխվել է մոտեցումը։ Սակայն ցավոք սրտի հանրության մոտ այդ տենդենցը չկա։ Բայց իրենք էլ սկսել են հասկանալ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը սպառնում է նաև իրենց։Այս ամենի հետ մեկտեղ, ցավոք, Վրաստանի տնտեսությունը չափազանց մեծ կախվածությունից ունի SOCAR-ից։ Քանի որ Ռուսաստանի հետ հարաբերություններ չկան, ամեն ինչ տեղի է ունենում Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով, ինչի հետևանքով էլ այդ պետություններից կախվածությունը մեծանում է»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում