ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանը ՀՀ երեք նախագահների միավորմանը չի հավատում․ «ՀՀ երեք նախագահներն էլ ռուսական կողմնորոշում ունեն: Երեք նախագահները ինչ նպատակ են հետապնդում, նրանցից մեկը հայտարարելու է, որ ԽՍՀՄ է մտնելու: Ոչ մեկի տակ պառկել պետք չէ, վերականգնենք հայկական խաչմերուկի տրամաբանությունը»:
Շիրինյանի խոսքով՝ մեր հարաբերությունների վտանգը ՌԴ մեջ է, ռուսական օրիենտացիան մեռել է․ «Մեկ պահանջ պետք է ունենանք՝ պետական ինստիտուտների լավագույն աշխատանք: Ունենք հավանական վեկտորներ՝ Հնդկաստան, Իրան և ԱՄՆ: Վիճակը փակուղային չէ․ ԱՄՆ երրորդ պաշտոնյան որ երկիր է գնացել հատուկ ուղերձով»: