Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

Լին Թրեյսին հույս է արթնացրել Մոսկվայում. հնարավորություն Երևանի համար

ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան հույս է հայտնել, որ Լին Թրեյսիի նշանակումը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին, թույլ կտա մեղմել ամերիկա-ռուսական գերլարված հարաբերությունը և միջազգային իրադրությունն ընդհանրապես: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսիին նշանակելու է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան: Ռուսաստանում աշխատող դեսպան Սալիվանը սեպտեմբերի սկզբին հայտնեց ընտանեկան հանգամանքների պատճառով պաշտոնավարումը դադարեցնելու մասին:

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ռյաբկովը սեպտեմբերի 22-ին հայտնել է, որ Մոսկվան հավանության է արժանացրել Լին Թրեյսիի թեկնածությունը: Եվ աահա, Պետդումայի պատգամավորը հույս է հայտնում, որ նրա նշանակումը կօգնի մեղմել ամերիկա-ռուսական հարաբերության մեջ առաջացած գերլարվածությունը, ինչը ազդում է նաև միջազգային հարաբերությունների վրա: Պետդումայի պատգամավորի այդ հույսը զուտ արարողակարգայի՞ն է, թե՞ Թրեյսիի թեկնածությունն իսկապես կարող է դիտվել այդ հարցում օգտակար, ինչի առումով գուցե կարևոր հանգամանք է այն, որ Լին Թրեյսին վերջին երեք տարիներին աշխատել է Հայաստանում: 2019 թվականից նա պաշտոնավարում է Հայաստանում ԱՄՆ դեսպան: Այստեղ ուշադրության արժանի կարող է լինել հանգամանքը, որ Ռուսաստանի հետ առանձնահատուկ հարաբերություն ունեցող, ռուսական մեծ ազդեցության գոտում գտնվող և այդ պայմաններում աշխատող Հայաստանում նրա պաշտոնավարումը կարող է էական փորձառություն լինել ռուսական քաղաքականության ընկալման, ինչպես նաև այդ քաղաքականության տրամաբանության շերտերի տիրապետման առումով:

Ջո Բայդենի որոշումը հենց դրանով է ուշագրավ նաև հայաստանյան դիտանկյունից, քանի որ այդ փորձառության համատեքստում, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարող է Մոսկվայում իր պաշտոնավարման ընթացքում օգտակար լինել ոչ միայն ամերիկա-ռուսական հարաբերության գերլարված ռեժիմի թուլացման, այլ նաև այդ ռեժիմի՝ Հայաստանի համար հետևանքի կամ ազդեցության մեղմման ուղղությամբ: Այդ տեսանկյունից, Մոսկվայում Վաշինգտոնի նոր դեսպանի «երևանյան հետագիծը» անշուշտ դրական իրողություն է, որի առնչությամբ իհարկե պետք չէ ունենալ որևէ իռացիոնալ, չափազանցված սպասում՝ ի վերջո խոսքն ընդամենը դեսպանի դիվանագիտական աշխատանքի մասին է, բայց որը նաև կարող է Հայաստանի համար լինել Վաշինգտոնի և Մոսկվայի ուղղությամբ դիվանագիտական-քաղաքական կարևոր և անհրաժեշտ աշխատանքի արդյունավետությանը նպաստող էական գործոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում