Sunday, 25 09 2022
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Վայոց ձորի մարզի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Դուրս ՀԱՊԿ-ից. Երկուշաբթի ակցիա կանցկացվի
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ
Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Օսկանյանի, ու այլ տիկնանց և պարոնների պիտանելիության ժամկետն անցած լոլոներն այլևս դատապարտված են անտեսման
Կրակոցներ Երևանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Կոտայքի մարզում․ բախվել են բեռնատար «ԳԱԶԵԼ»-ն ու Mini Cooper-ը․ կա վիրավոր
Հոգնել ենք կորցնելուց, դատարկվում ենք, մնայուն բան է մեզ պետք
Արշակունյաց պողոտայում հրդեհված շինության տարածքում առկա է փլուզման վտանգ․ ԱԻՆ
Կարևոր է, որ Փաշինյանն իր ելույթում «ջարդեց» Ադրբեջանի այդ կոնցեպտները
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը
Կրեմլյան դավադիրների «սխոդկա».  Եթե ՌԴ-ն հաղթում է Ուկրաինայում, նախկին նախագահները կարող են Հայաստանն արյան բաղնիքի վերածել
Ալիևի և Էրդողանի ախորժակը միայն ԱՄՆ-ն կարող է զսպել, իսկ Պուտինին պետք է ՀՀ ինքնիշխանությունը
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել Ստեփանակերտի օրվա առթիվ
20:30
Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն
Բացառիկ երևույթ, գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում ունեցել ենք մրցույթ․ Անդրեասյան
ԱԺ նախագահը պետք է մեկնարկի երկրի քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շարք, հրավիրի արտահերթ նիստ
Զմյուռնիայի հայ վերապրողների ժառանգները իրենց գերդաստանների պատմությունները վկայող մասունքները հանձնեցին ՀՑԹԻ-ին
Իրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար. Իրանի ԱԳՆ
«Ռոսէներգոատոմը» նախատեսում է Հայաստանում տվյալների մշակման կենտրոն կառուցել
19:00
Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց Ուկրաինայից
Լարսի անցակետում թեթև մարդատար մեքենաների խցանումներ են առաջացել
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Սահմանապահ Արենիում երեխաները թշնամուց չեն վախենում, երազանք ունեն՝ դառնալ երգչուհի, ֆուտբոլիստ․․․
10 տարվա ազատազրկում՝ դասալքության և դիտավորյալ գերի ընկնելու համար
 ԼՂ բնակչության ինքնորոշման համար այժմ հնարավորություն չկա, ՄԱԿ-ի ամբիոնից դրա մասին խոսելը հավելյալ լարվածություն կհաղորդեր
Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-35 կործանիչներ գնելու հնարավորությունը
Ազգադավություն կլինի, եթե մենք Հայաստան եկած ռուսների նկատմամբ վատ տրամադրվենք
17:30
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք, մահացել է 15 քաղաքացի

ՀՀ ՄԻՊ-ը Անդրեա Վիկտորինին է ներկայացրել հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունները

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին և դեսպանատան ներկայացուցիչներին:

Դեսպանը հատուկ շնորհակալություն է հայտնել Պաշտպան Գրիգորյանին ու Պաշտպանի աշխատակազմին այս օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար։

Քրիստիննե Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցում և զեկույցի փակ հատվածում տեղ գտած փաստերը՝ ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասներ, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքներ։

Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների մասին:

Պաշտպանի խոսքով՝ զեկույցի հրապարակումից հետո փաստահավաք աշխատանքները շարունակվում են: ՄԻՊ-ի թիմերը սեպտեմբերի 17-ին այցելել են ադրբեջանական հարձակումից տուժած բնակավայրեր՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:

«Մեզ համար առաջին հերթին կարևոր է հանդիպել և զրուցել ադրբեջանական հարձակումից տուժած անձանց հետ»,- հանդիպման ընթացքում նշել է Պաշտպանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՄԻՊ-ին փաստերի հավաքման և ավելի վաղ ուղարկված զեկույցների համար, ապա նշել է. «Շատ կարևոր է ունենալ փաստարկված տվյալներ, որ կարողանաք ասել՝ այո, սա փաստ է, սա ճշտված է»:

Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և իր շնորհակալությունն է հայտնել դեսպան Անդրեա Վիկտորինին և դեսպանատան ներկայացուցիչներին:

Հանդիպման ավարտին քննարկել են՝ ինչպես կարող են համագործակցության արդյունքում օգնել ադրբեջանական հարձակումներից տուժած անձանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում