Միջուկային սպառնալիքը բլեֆ է․ Պուտինը ինքնապաշտպանական բնազդ ունի, վախենում է մահից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը:
Նա կարծում է, որ մահից վախեցողը չի կարող միջուկային սպառազինություն կիրառել․ «Մոբիլիզացիայի հայտարարումից հետո մարդիկ ընդվզում են․ փախուստը «պաբոչնի» էֆեկտն է: ՌԴ-ն ցամաքային ճանապարհը կարող է փակել: Շուտով Հյուսիսային Կովկասում խնդիրներ կառաջանան, օրինակ՝ Չեչնիայում: ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կարողանում տեսնել իրենց համար ոչ շահեկան իրադրությունը: ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը կտրված է իրականությունից»:
Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ-ն ԱՄՆ համար ռազմավարական հենման կետ է․ «Հայաստանը ծառայելու է որպես Իրան-Հայասան-Վրաստան-ԱՄՆ առանցքի ապագա հավանական կայացման բազա: Իրան-Հայաստան-Վրաստան-ԱՄՆ առանցքը ձեռնոց է նետելու Արևելք-Արևմուտք ենթակառուցվածքներին, որը չինական պրոեկտն է: Արևմուտքը գործուն ռազմավարական քայլեր է իրականացնում ՀՀ անվտանգային համակարգը առողջացնելու գործում»: