Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Դեռ հարց է՝ Իրանը որքանով հակված կլինի լուրջ միջամտել սահմանների փոփոխության փորձերի ժամանակ

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում նախօրեին նիստ է գումարվել՝  քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հանձնաժողովը զբաղվում է նաև արտաքին քաղաքականության հարցերով. «Հանձնաժողովը երեկ հայտարարություն է հրապարակել, որտեղ շատ հստակ նշվել է, որ սահմանների փոփոխությունն Իրանի համար անընդունելի է, որ իրենք դա չեն հանդուրժի: Նաև ասվել է, որ ուժային և քաղաքական համապատասխան կառույցները պետք է միջամտեն, որպեսզի միջազգային սահմանների որևէ փոփոխություն տեղի չունենա: Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաև Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ նշելով, որ սահմանների փոփոխություն չենք հանդուրժի և եթե պետք լինի, մենք կմիջամտենք: Բայց դրանք բոլորը «այո»-ի ու «ոչ»-ի սահմաններում են, վերջնական չի կարելի կանխատեսել, թե Իրանն ինչպիսի դիրքորոշում կընդունի: Խնդիրն այն է, որ իրանական կողմը հավատում է այն մոտեցմանը, որ եթե խոսվում է միջանցքի մասին, դրա հետևում ամերիկյան կամ թուրքական կողմերն են, և նկատի չի առնում ռուսական կողմին, ռուսական կողմին համարում է միջանցքին դեմ կողմ: Հետևաբար, դժվար է ասել, թե արդյոք Իրանը կգնա ավելի չոր ու հստակ քայլերի, թե ոչ: Իրանի դիրքորոշումն ավելի շատ դիվանագիտական ելույթների մակարդակում են: Նույնկերպ Ամերիկան Փելոսիի շուրթերով հայտարարեց, որ ԱՄՆ-ն դեմ է միջազգային սահմանների խախտմանը: Երկուսն էլ գրեթե լուռ անցան Արցախի խնդրի կողքով: Սրանք գրեթե նույն բովանդակության հայտարարություններ են, դեռ պետք է հստակեցվեն դիրքորոշումները»,-ասաց նա:

Մովսես Քեշիշյանը նկատեց, որ Իրանում քաղաքական, դիվանագիտական տարբեր շրջանակներ տարբեր դիրքորոշումներ ունեն. «Ինձ համար զարմանալիորեն Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը երկու օր առաջ հայտարարեց, որ Հայաստանն է, որ սահմանային լարումներ է հրահրում, հարձակվեց և առիթ տվեց վերջին պատերազմին: Սա զարմանալի էր և կարծես տառացիորեն կրկնում էր ադրբեջանցիների դիրքորոշումը:

Փաստորեն իրարամերժ մտքեր են արտահայտվում, բայց ընդհանուր պատկերն այն է, որ եղել է Իրանի խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի հայտարարությունը,  ԱԳՆ-ի հայտարարությունը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը, որոնք բոլորը մեկ խոսք են ասում, որ չեն ընդունում միջազգային ճանաչված սահմանների որևէ խախտում: Իհարկե, ադրբեջանամետ հայտարարությունները շատ թույլ են, բայց դա ստեղծում է տպավորություն, թե միանշանակ չէ ամեն բան»,-ասաց Քեշիշյանը:

Նրա խոսքով, հասկանալիորեն Իրանն զգում է, որ սա կարող է Իրանի ազգային շահերը վտանգել, բայց թե որքանով Իրանը գործնական քայլերի կգնա՝ նկատի ունենալով Իրան-Ռուսաստան, Իրան-Թուրքիա հարաբերությունները, դա այլ հարց է:

Դիտարկմանը, թե արդյոք Իրանը փոշմանել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ չեզոքություն պահպանեց, որի հետևանքով հիմա վտանգվել է Իրան-Հայաստան սահմանը, նա արձագանքեց. «Տարբեր շրջանակներ տարբեր մոտեցումներ ունեն: Իրանում ազգային մտածողության տեր շրջանակները բոլորը հավատացած են, որ Իրանը պետք է կագնի Հայաստանի կողքին և թույլ չտ սահմանների որևէ խախտում: Նույնիսկ Արցախի հարցում էլ նրանք նման դիրքորոշում ունեին: Իսկ պետական շրջանակներում դիրքորոշումն այն է, որ իրենք Արցախի հարցը մի կողմ են դնում, որը մենք կարող ենք տեսնել նաև ամերիկյան դիրքորոշումներում, բոլորը մոռացության են տալիս Արցախի հարցը, խոսում են միջազգային սահմանների մասին:

Մեզ համար ամենազգայուն հարցն այն է, թե Իրանը որքանով հակված կլինի լուրջ միջամտել սահմանների փոփոխության փորձերի ժամանակ: Տարածաշրջանում վակուում է ստեղծվել, երբ մի կողմից Հայաստանը ճնշված վիճակում է, մյուս կողմից ռուսները կամ անզոր վիճակում են, կամ այնպիսի վիճակում, որ ուզում են միջանցքի մասին խոսել՝ պայմանով, որ իրենց շահերը պահպանվեն, ու այստեղ Իրանի դիրքորոշումն էլ վերջնական ու հստակ չէ այդ առումով:

Իրանում կամաց-կամաց հասկանում են, որ սահմանների փոփոխությունը կարող է տանել նրան, որ ոչ միայն Իրան-Հայաստան սահմաններ է կտրվում, այլ կգործի պանթուրքիստական հին ծրագիրը, ինչը Իրանի համար ահռելի վնասակար կարող է լինել ապագայի տեսանկյունից»,-ընդգծեց Քեշիշյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում