Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի բնորոշմամբ ոստիկանությունը չի բարեփոխվել և չի էլ բարեփոխվի․ ««Եռաբլուրը» սգո վայր է․ Ոստիկանները նույն տգետ, մարդատյացն են: Նույնիսկ Սերժ Սարգսյանի օրոք նման բան չի եղել: Ոստիկանապետին ինքնուրույն անհատ չեմ դիտարկում: Սա ինչ ստրկություն է․ վարչապետը ինչպես կարող է նման վարքագիծ թույլ տալ: Վարչապետը եկել էր այդ ծնողների որդիների շիրիմներին, չիները կիջներ մոտենար»:
Իրավապաշտպանը կարծում է, որ միշտ զոհվածների ծնողներին փորձում են քաղաքականացնել, բայց վիշտը թույլ չի տալիս, որ նրանք քաղաքականացվեն․ ««Եռաբլուր»-ում տեղի ունեցածը մեր բոլորի ողբերգությունն է: Տպավորություն էր՝ «Եռաբլուր» էին ժամանել Վովայի հրոսակները»: