Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանը չդարձնել ՀԱՊԿ «սպանության» վայր

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, որը Հայաստան է ժամանել հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի առիթով: Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպմանը քննարկվել է իրավիճակը և ՀԱՊԿ հնարավոր անելիքը: Ստանիսլավ Զասից առաջ Հայաստանում էր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ Սիդորովը, որը գլխավորում էր կազմակերպության մոնիտորինգի պատվիրակությունը: Այդ պատվիրակության մասին որոշումը ՀԱՊԿ երկրների ղեկավարները ընդունել էին Հայաստանի դիմումի քննարկման արդյունքում: Սիդորովը Հայաստանից մեկնելուց, և Զասի ժամանելուց առաջ Հայաստանի ղեկավարությանն է ներկայացրել մոնիտորինգի արդյունքը և առաջարկներ: Նա դրանք ներկայացրել էր պաշտպանության նապարար Պապիկյանի հետ հանդիպմանը: Ի՞նչպիսին են առաջարկների մանրամասները, պարզ չէ: Ընդհանրապես պարզ չէ, թե ինչպես է գնահատել իրադրությունը ՀԱՊԿ պատվիրակությունը և ինչ «հող» է նախապատրաստել ՀԱՊԿ ԳՔ այցից առաջ: Զասի այցը տեղի է ունենում ՀԱՊԿ առնչությամբ Երևանում հնչած պաշտոնական կոշտ հայտարարությունների ֆոնին: Հայաստանի ԱԺ նախագահը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը բաց տեքստով հայտնել են կազմակերպությունից Հայաստանի հիասթափության, ակնկալիքները չարդարանալու և հույսեր չունենալու մասին:

Տրամաբանությունը հուշում է, որ ՀԱՊԿ-ը պետք է ձգտի փոխել Հայաստանի վերաբերմունքը: Սակայն, այդ հանգամանքը կախված է նրանից, թե Երևանը իր դժգոհությունը հայտնելով հանդերձ, անելու ի՞նչ հաջորդ քայլ ունի: Որովհետև, եթե չկա այդ քայլը, ապա դժգոհությունը կարող է ունենալ նույնիսկ հակառակ էֆեկտ: Երևանը չի խոսում և չի ակնարկում, որ կարող է դիտարկել ՀԱՊԿ լքելու հարցը: Եթե լինենք անկեղծ, չի դիտարկվում նաև այդ հարցով որևէ խնդրի լուծման շոշափելի տարբերակ, բացի այն, որ Հայաստանը կարող է լարել հարաբերությունը ՌԴ հետ:

Անկասկած է, որ առկա է Հայաստան-ՀԱՊԿ հարաբերության քաղաքական ճգնաժամ, սակայն առայժմ չի նշմարվում այդ ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ որևէ շատ թե քիչ բազմաքայլ ճանապարհ: Այդ պայմաններում, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի այցը կարող է խորացնել ճգնաժամը, եթե այդ այցի ընթացքում չարտացոլվի ՀԱՊԿ արդյունավետ դերակատարման որևէ գործողություն: Հասկանալի է, որ կլինի մոլորություն կամ պատրանք մտածելը, թե այդ գործողությունը կարող է անմիջականորեն լինել ընդդեմ Ադրբեջանի: Բայց, որևէ գործողության բացակայությունն էլ ընդդեմ Հայաստանի է՝ ուղիղ, թե անուղղակի: Ու նաև ընդդեմ ՀԱՊԿ:

Չի բացառվում, որ առկա ճգնաժամի խորքային հիմքն այդտեղ է՝ ՀԱՊԿ ժամանակավրեպության կամ արդիականության անկումը, որ կա նաև Ռուսաստանի պատկերացումներում և ռազմավարությունում, ինչի մասին սակայն Մոսկվան չի խոստովանում կամ հայտնում բարձրաձայն, սակայն ցույց է տալիս ՀԱՊԿ անգործությամբ, որի կարապի երգը գուցե Ղազախստանի հայտնի օպերացիան էր: Իհարկե ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում բարդ է միարժեք պնդել որևէ սցենարային տրամաբանություն, սակայն այստեղ Երևանի համար թերևս մտորելու է արժանի այն, որ պետք է խուսափել հայ-ադրբեջանական սահմանը ՀԱՊԿ «գերեզմանի» վերածելու ռիսկից, այդ թվում նաև ձգտելով հեռու պահել կազմակերպությունն այդ սահմանից՝ եթե չկա Հայաստանի անվտանգության հարցերում շոշափելի և առարկայական աջակցության որևէ կոնկրետ գործողությունների ծրագիր կամ քայլերի մշակված հաջորդականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում