Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Ֆրանսիայի Սենատի նախագահական ընդունելությունների սրահում տեղի ունեցած համաժողովի ընթացքում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» աշխատությունը

Ֆրանսիայի Սենատի նախագահական ընդունելությունների սրահում սեպտեմբերի 20-ին Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ, սենատոր Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արցախին նվիրված համաժողով, որի ընթացքում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» կոլեկտիվ աշխատությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի բարձր հովանու ներքո։

Ինչպես տեղեկանում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, համաժողովին բացման խոսքով հանդես է եկել սենատոր Բրունո Ռըտայոն, ով համերաշխություն է հայտնել Արցախի Հանրապետությանը, ինչպես նաև Հայաստանին՝ մասնավորապես դատապարտելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան և ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև ընդգծելով Ֆրանսիայի և Եվրոպայի՝ Հայաստանին աջակցության հրատապ անհրաժեշտությունը։

Այնուհետև տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» աշխատության հեղինակների մասնակցությամբ։ Ելույթներով հանդես են եկել գրքի խմբագիր-հեղինակներ Էրիկ Դընեսեն և Տիգրան Եգավյանը, ինչպես նաև առանձին հեղինակներ սենատոր Մարի-Առլետ Կառլոտին, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, պատմաբան, հրապարակախոս Ժան-Ֆրանսուա Կոլոսիմոն, «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպության գլխավոր տնօրեն, գերաշնորհ Տեր Պասկալ Գոլնիշը և հանրահայտ աշխարհաքաղաքագետ Ժերար Շալյանը։

Միջոցառմանը եզրափակիչ ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Վերջինս իր խոսքում շնորհակալություն է հայտնել սենատոր Ռըտայոյին՝ համաժողովը կյանքի կոչելու և Հայաստանին ու Արցախին համերաշխության ուղերձ հղելու համար։ Դեսպանն ընդգծել է այս դժվար պահին միջազգային հանրության՝ Հայաստանի ու Արցախի կողքին լինելու և Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներին վճռական կերպով հակազդելու հրատապ անհրաժեշտությունը։

Միջոցառումը եզրափակվել է Սենատի նախագահ Լարշեի ուղերձով, որը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում